Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սահմանադրական ճգնաժամի ուրվականը

Հաջորդ շաբաթվանից Հայաստանն, ըստ էության, թևակոխում է նախընտրական երկամսյակ, որի ընթացքում ձևավորելու է նոր իշխանությունը կամ խորհրդարանական Հայաստանի առաջին իշխանությունը: Երեկ կոալիցիայի կողմից Արմեն Սարգսյանը պաշտոնապես առաջադրվեց նախագահի թեկնածու, իսկ մարտի 1-ին խորհրդարանում սկսվելու են քննարկումներ, որոնք կեզրափակվեն մարտի 2-ի քվեարկությամբ: Նախընտրական այս ցիկլի հիմնական առանձնահատկությունն այն է, որ դրանից ամբողջովին օտարված է հասարակությունը, եթե նույնիսկ Հայաստանի նոր իշխանությունն ձևավորվելու է խորհրդարանի կողմից, որը մեկ տարի առաջ ֆորմալ առումով ընտրվել է ժողովրդի կողմից: Իշխանության ձևավորման գործընթացին հասարակությունը գոնե անուղղակիորեն կմասնակցեր, եթե, այսպես կոչված, ընտրական ցիկլի այսբերգում տեղի ունենային ծրագրային թեկուզև լատենտ քննարկումներ:

Չկա մի գաղափար, ծրագիր, որը հասարակությունը կարողանա ասոցացնել Արմեն Սարգսյանի անվան հետ և, այսպես կոչված, անուղղակի ծրագրային աջակցություն ցուցաբերի նրա ընտրությանը: Սակայն բացակայում է նաև, որևէ տեսանելի անհատական հանգամանք, ինչի պատճառով հասարակությունն ընդդիմանա Արմեն Սարգսյանի ընտրությանը:

Այս իմաստով` Արմեն Սարգսյանի ընտրությունը, մեծ հաշվով, նպաստելու է նախագահի ինստիտուտի ապաքաղաքականացմանն ու դեգրադացիային, որի դառը պտուղները թերևս ճաշակելու են հաջորդ նախագահները: 2016-ի սեպտեմբերից մեր քաղաքական համակարգն ու հասարակությունն ապրում են Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հակադրության առասպելով: Ապրիլի մոտենալուն զուգահեռ` ավելի է ամրապնդվում այն համոզումը, որ տարի և կես ունեցել ենք ֆեյք օրակարգ: Խնդիրը միայն այն չէ, որ Սերժ Սարգսյանն, ըստ էության, չունի այլընտրանք և մրցակցությունից դուրս է:

Ավելի էական է այն, որ մենք անտեղյակ ենք Սարգսյանի ու Կարապետյանի պատկերացրած Հայաստանների տարբերությունից կամ չգիտենք, թե տաս տարին չհերիքեց Սերժ Սարգսյանի հատկապես որ ծրագրի իրականացմանը: Սակայն ամենաէականը խորհրդարանի խնդիրն է, որ փաստորեն ձևավորվել է նախագահական համակարգում, սակայն մեկ ամսից գործելու է խորհրդարանական մոդելի ռեժիմում: Գործող խորհրդարանն` իր որակով, քաղաքական կառուցվածքով, ակնհայտորեն պատրաստ չէ արմատական այդ տրանսֆորմացիային, եթե նույնիսկ նրան փորձենք անցկացնել հեքիաթային հազար ծիածանի տակով:

Կառավարման նոր մոդելում իշխանության կենտրոնը խորհրդարանն է, այդ կենտրոնը Հայաստանում, ըստ էության, բացակայում է` անխուսափելի դարձնելով իշխանության ներսում վակուումի առաջացումը, ինչն, իր հերթին, ավտորիտարիզմի ճիրաններում խեղդելու է խորհրդարանական համակարգն ու վաղ թե ուշ հարուցելու է սահմանադրական ճգնաժամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում