Քիմ և Քլոե Քարդաշյաններն իրենց երկրպագուներին գերել են գոթական ոճով սեքսուալ կերպարներով:
Օրերս Քիմն իր թվիթերյան էջում հրապարակել է լուսանկար, որում ինքը և Քլոեն են կեցվածք ընդունել: Քույրերը սև լատեքսե հագուստներով են, որոնք ընդգծել են նրանց փարթամ կազմվածքները:
Քիմը նշել է, որ ինքը և քույրը ցանկանում էին այսպիսի լուսանկար անել դեռևս 2015 թ.:
Միկրոբլոգի օգտատերերը հիացել են քույրերի արտաքին տեսքով: