Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելն առաջիկայում ՓՄՁ ոլորտում հանգեցնելու է այլ խնդիրների

ՓՄՁ ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանի կարծիքով՝ Հարկային օրենսգրքում պարբերաբար կատարվող փոփոխություններն անկանխատեսելի իրավիճակներ են ստեղծում ՓՄՁ սեկտորի համար, մյուս կողմից էլ, սակայն նա ճիշտ չի համարում ամեն ինչը Հարկային օրենսգրքի վրա «գցելը»։

«Ամեն բիզնես իր առանձնահատկությունն ունի, և սխալ կլինի ամեն ինչը գցել միայն Հարկային օրենսգրքի վրա․ երբ դու սկսում ես պլանավորել քո բիզնեսը, ապա պետք է վերցնես գոնե այդ պահի համար սահմանված հարկային կանոնները և ըստ դրա պլանավորես քո բիզնեսը։ Հարկային օրենսդրությունն ու ընդհանրապես տնտեսությանը վերաբերող ցանկացած օրենսդրություն հաճախակի փոխելը, իհարկե, շատ վատ է բիզնեսի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հակոբ Ավագյանը։

Նշենք, որ Վրաստանի կառավարությունը օրինագիծ է մշակել, որով փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը նվազեցվում է 5 անգամ՝ 5%-ից դառնալով 1%: Բացի դրանից, այն ձեռնարկությունները, որոնց շրջանառությունը չի գերազանցում 500 հազար լարին (մոտ 200 հազար դոլար), նույնպես կմտնեն փոքր բիզնեսի մեջ: Նախկինում փոքր բիզնեսի համար նախատեսված դրույքաչափերով հարկվում էին մինչև 100 հազար լարի շրջանառություն ունեցողները:

Շրջանառության հարկը տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների գծով հարկումն է՝ առանց ԱԱՀ-ի:

Հայաստանում ևս շրջանառության հարկի մասով վերջին տարիներին փոփոխություններ են կատարվել: Հայաստանում շրջանառության հարկի տոկոսադրույքը կախված է գործունեության տեսակից: Օրինակ, առևտրի ոլորտում առանց փաստաթղթավորման աշխատելու դեպքում շրջանառության հարկի դրույքաչափը սահմանված է 5 տոկոս, իսկ ամբողջ ծավալը փաստաթղթավորելու դեպքում տոկոսադրույքը կարող է իջնել մինչև 1.5 տոկոս:

ՀՀ արտադրական ոլորտում շրջանառության հարկը 3.5 տոկոս է, իսկ ծառայությունների մատուցման ոլորտում 5 տոկոս՝ առանց նվազեցման հնարավորության:

Իսկ շրջանառության հարկ վճարող համարվելու համար իրացումից հասույթի առավելագույն շեմը՝ սահմանաչափը, ՀՀ-ում 2015 թ.-ին բարձրացվել էր՝ 58.3 մլն դրամից դառնալով 115 մլն դրամ: Սակայն Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններով նախատեսված էր շեմը կրկին իջեցնել 58.3 մլն դրամի: Բողոքի, դժգոհության մեծ ալիքի բարձրացման արդյունքում դրույթի գործողությունը մեկ տարով երկարաձգվեց, և այն ուժի մեջ է մտնելու 2019 թ. հունվարի 1-ից։

Այս համատեքստում Հակոբ Ավագյանը նշեց․

«Շրջանառության հարկը մեզ մոտ ներդրվեց 2012թ-ին և ուժի մեջ մտավ 2013թ-ի հունվարին․ մենք հենց այդ ժամանակ էլ Վրաստանի փորձն ուսումնասիրեցինք և փորձեցինք տեղայնացնել մեզ մոտ, ինչը, սակայն, չստացվեց։ Ինչ վերաբերում է շրջանառության շեմին, ապա դա կարևոր խնդիր է, որովհետև արդեն 2016թ-ին ընդունված Հարկային օրենսգրքով սահմանված է, որ մեր այսօրվա գործող 115 միլիոն դրամը (որը շատ արդարացի շեմ է) փոքրացնում են, և գերփոքր բիզնեսի համար դա վատթարացնող նորմ եմ ես համարում։ Մենք ունենք տեղեկանքներ ու հաշվարկներ, որ մասնավորապես մանրածախ առևտրի առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառողների մոտ միջին վրադիրը 13 տոկոս էր, այսինքն՝ իրենց շահույթի մարժան 13 տոկոս էր, և լավագույն դեպքում 58 միլիոն և դրան էլ ավելացրած ԱԱՀ-ն՝ 78 միլիոնի դեպքում, այդ ձեռնարկատերերը կարողանում էին իրենց պահպանման ծախսերը հոգալ և շատ ավելի ձեռնտու էր լինում գնալ այլ տեղ վարձու աշխատող լինել։

Վրաստանի օրինակին զուգահեռ ես կարող եմ բերել նաև Էստոնիայի օրինակը, որ այնտեղ ևս շրջանառության շեմը բարձրացվում է, և ավելի շատ թվով ՓՄՁ-ների թույլ են տալիս շրջանառության հարկի ռեժիմում աշխատել։ Ի վերջո, շրջանառության հարկը թանկ հարկ է և պետությունը գնալով դրա, այսինքն՝ շրջանառության բարձր շեմ սահմանելով, թողնում է, որ բիզնեսը հանգիստ աշխատի, և կան նաև շատ ձեռնարկատերեր, որ նրանք նախընտրում են այդ բարձր գինը վճարեն, քան վարեն եկամուտ հանած ծախսեր բարդ հաշվառումը՝ դրանով իսկ ռիսկի տակ դնելով իրենց հաշվապահությունը։

Ուզում եմ նաև նշեմ, որ մանավանդ հիմա, երբ այս Հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտնում, մենք ինքներս բացահայտում ենք բազմաթիվ, այսպես ասած՝ ծովատակի քարեր և շատ երկիմաստ դրույթներ պարունակող կարգավորումներ, որոնք, վստահ եմ, որ առաջիկայում ՓՄՁ ոլորտում հանգեցնելու են այլ խնդիրների, որոնց մասին հիմա դեռ չենք բարձրաձայնում, այսինքն՝ որոշ ժամանակ հետո, որ հարկայինից գան ստուգումների այս կամ այն տնտեսվարողի մոտ, ապա այդ ժամանակ նոր կտեսնենք, թե այդ երկիմաստ դրույթներն ինչ ծանր տույժերի արժանացրեց տվյալ փոքր բիզնեսի համար»,- շեշտեց Հակոբ Ավագյանն ու միևնույն ժամանակ հավելեց, որ հենց նման խնդիրներից խուսափելու համար էլ միշտ պետք է բիզնեսին այլընտրանք թողնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում