Օրերս Անկարայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 6 լրագրողի, հայտնում է currenttime.tv-ն:
ԶԼՄ-ների աշխատակիցներին մեղավոր են ճանաչել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապերի և 2016 թ. պետական հեղաշրջման փորձի մեջ:
Անկախ թերթերի համար գրող Նազլի Իլիչպկը, ընդդիմադիր թերթերում աշխատող Ահմետ և Մեհմետ Ակթանները, ըստ դատարանի, ժողովրդին դրդել են հեղաշրջման, դավադիրներին նշան են տվել հեռուստաշոուների եթերում: Խոսքը նաև որպես նախկին ոստիկան մեկնաբանություններ անող Շուքրու Թուրուլ Օշենգյուլի, Zaman ընդդդիմադիր արդեն փակված թերթի աշխատակիցներ Ֆևզի Յազիջին և Յակուպի Շիմշեքի մասին է:
Փաստաբանները բողոքարկում են պատրաստում, բայց առանց հաջողության առանձնակի հույսի: