Մոսկվայում ավարտվել է համառուսական՝ «Ռուսաստանի տաղանդներ» վոկալ–գործիքային մրցույթը։
Էստրադային վոկալ անվանակարգում մրցույթի հաղթողն ու 1-ին կարգի դափնեկիրն է դարձել Լիլիթ Խարատյանը։
Մրցանակների հանձնման և գալա–համերգի արարողությանը, որոնք տեղի են ունեցել փետրվարի 21-ին, մասնակցել են մրցույթի հաղթողներն ու մասնակիցները։
Ավելի վաղ Սոչիում անցկացվել էր «Բյուրեղապակյա ձայն» Միջազգային վոկալի մրցույթը, որտեղ առաջին տեղը գրավել է Սարատովի ներկայացուցիչ Անգելինա Օհանջանյանը։