Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

01/III/2008թ․-10. Քոչարյանի արյունոտ սցենարը` ռուսական հետագծով

Տաս տարի առաջ` 2008-ի փետրվարի 23-ին, Լևոն Տեր-Պետրոսյանի բազմամարդ հանրահավաքում ընթերցվեց մի հայտարարություն, որը բացահայտեց իշխանության տոտալ ճգնաժամը, իրական դարձրեց նրա միջազգային մեկուսացման հեռանկարը: Հայաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում և Ղրղըզստանում Հայաստանի դեսպան Լևոն Խաչատրյանը, Ուկրաինայում և Մոլդովայում Հայաստանի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ռազմիկ Խումարյանը հայտարարությամբ միացան Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը` «կոչ անելով իշխանություններին զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից»։

Նախագահական լիազորություններն ավարտող Ռոբերտ Քոչարյանն այլևս հապաղել չէր կարող. հողը գնում էր նրա իշխանության տակից, ու նա որոշեց դիմել կտրուկ քայլերի: Քոչարյանը խորհրդակցություններ անցկացրեց ԱԱԾ-ում, ոստիկանությունում, բանակում: Ազգային անվտանգության ծառայությունում խորհրդակցության ժամանակ խաղաղ, շուրջօրյա հավաքները նա համարեց «իշխանության զավթմանն ուղղված փորձ»՝ հավելելով, որ պատասխան գործողությունները լինելու են «վճռական և կտրուկ»։ Քոչարյանի խոսքերը համարվեցին հրահանգ. փետրվարի 23-ին սկսվեցին ընդդիմադիրների հետապնդումները և «իրավական» հիմքեր ստեղծվեցին Ազատության հրապարակի «գրավման» համար: Ավելորդ չէ նշել, որ հենց փետրվարի 23-ին՝ Արգավանդում իրավապահների կողմից, ըստ էության, առևանգվեց Գագիկ Ջհանգիրյանը:

Դրան զուգահեռ` Քոչարյանը գործուն քայլեր ձեռնարկեց ԵԿՄ-ն պառակտելու ուղղությամբ: Սեյրան Օհանյանի գլխավորությամբ` մի խումբ բարձրաստիճան սպաներ հայտարարեցին ԵԿՄ վարչությունը լքելու մասին` դրանով փաստացի արտահայտելով Քոչարյանի դժգոհությունը Մանվել Գրիգորյանից:

Ընդհանրապես հետընտրական շրջանում Քոչարյանը որդեգրել էր բազմաշերտ մարտավարություն. մի կողմից` նա փորձում էր հետևողականորեն հաշվեհարդար տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանդեպ, մյուս կողմից` ընդհանուր հանցագործության, արյան միջոցով ձգտում էր իրենց կախվածության մեջ պահել հաջորդ նախագահ Սերժ Սարգսյանին և նրա իշխանությունը: Փետրվարի 23-ից Ռոբերտ Քոչարյանը նախապատրաստել է «Մարտի 1»-ի արյունոտ օպերացիան, որը ջախջախելու էր Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժումն և ականապատելու էր Սերժ Սարգսյանի նախագահությունը:

Ռոբերտ Քոչարյանի իշխանության տասնամյակում նախապատրաստվում էր երկրորդ ոճիրը պետության դեմ: 1999-ի հոկտեմբերի 27-ին գլխատվեց պետական էլիտան, 2008-ի մարտի 1-ին բռնության թիրախը Հայաստանի հասարակությունն էր: Քոչարյանի իշխանության զույգ հանցագործությունների «արյունոտ» հետքերը տանում են Մոսկվա: Պատահական չէ, որ Մարտի 1-ի հրամանը Քոչարյանը տվեց` Մոսկվայում Պուտինի հետ հանդիպելուց մեկ օր հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում