Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Շուկայում հայտնվել են տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող և կեղծ կարագներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից հայտնաբերված «Ինտեր Պրուդ» ՍՊԸ արտադրության 200 գրամանոց «բուսասերուցքային կարագ» ներկայացվող ապրանքն ունի փաստաթղթային անհամապատասխանություն` չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգի պահանջներին. տրվել է կարգադրագիր առկա խմբաքանակը շուկայից հետ կանչելու համար, իսկ արտադրությունում առկա պիտակների օգտագործումը կասեցվել է:

Փետրվարի 22-ին և 23-ին, ծառայությունը շուկայում հայտնաբերել է նաև 1.03 կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագ, որի վրա որպես արտադրող կրկին նշված է եղել «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ն: Հայտնաբերված նմուշները արտաքին շերտի վրա ունեցել են բորբոսի հետքեր և ոչնչացվել են:

Քանի որ 1.03 կգ քաշով կարագը, համաձայն տնտեսավարողի հայտարարության, չի հանդիսանում «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ի արտադրանքը՝ ՍԱՊԾ-ն իրացման ցանցերի պատասխանատուներին հորդորում է ձեռնպահ մնալ այն վաճառելուց և կեղծված ապրանքի առկա խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել վերահսկող մարմնին:

Ծառայությունն սպառողներին նույնպես հորդորում է չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագը և այն իրացման ցանցում նկատելու դեպքում տեղեկացնել ՍԱՊԾ-ին՝ զանգահարելով «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:

Ծառայությունը շարունակում է անհրաժեշտ գործողությունները՝ շուկայում առկա խմբաքանակները և իրացման վայրերը հայտնաբերելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում