Tuesday, 23 04 2024
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ

«Հայկական Գավրոշի» տեսլականը. ելքը դա չէ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ գործողությունների նախնական պլան է քննարկել ընտանիքի հետ։ «Հավանության արժանացավ։ Պատրաստ են ինձ վերստին գործուղել Ազատության հրապարակ»,- նշել է նա։ Փաշինյանի ակնարկը, անշուշտ, պարզ է ու թափանցիկ: Ապրիլին պատրաստվում են ոչ միայն իշխանությունները, այլ նաև ընդդիմության այն հատվածը, որը կյանքի նպատակ է դարձրել Սերժ Սարգսյանի վարչապետության տապալումը: Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակ ցանկանում է վերադառնալ հենց այս նպատակով` չնայած անգամ անզեն աչքով էլ տեսանելի է, որ հրապարակ վերադառնալու հարցում կոնսենսուս չկա անգամ «Ելք» դաշինքում: Սակայն Նիկոլ Փաշինյանը միակը չէ, ով փորձում է կանխել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության ծրագիրը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ` Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, այդ նպատակի համար ոտքի տակ են տվել ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլ նույնիսկ` ամերիկյան Գլենդելը: Տարբեր ձևակերպումներով ապրիլին հեղափոխություն են խոստացել նաև Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն ու ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը: Մնացած նախաձեռնությունների հեղափոխական պոռթկումներին չարժե նույնիսկ անդրադառնալ, որովհետև, լավագույն դեպքում, դրանք գտնվում են քաղաքականության և հուզականության խաչմերուկում: Ընդդիմադիր դաշտում այլընտրանք դառնալու սահմանափակ ռեսուրս ունի միայն «Ելք» դաշինքը` ոչ միայն խորհրդարանական կարգավիճակով պայմանավորված, այլ նաև այն բանի շնորհիվ, որ տիրապետում է քաղաքական և կազմակերպչական որոշակի ռեսուրսների:

2017թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Ելք»-ը չկրկնեց նախկին ընդդիմադիրների սխալները, և փողոցում հետընտրական «թամաշայի» վրա ռեսուրսները մսխելու փոխարեն ընդունեց գոյություն ունեցող ստատուս-քվոն, որի առանցքում իշխանության և հասարակության «տաս հազարանոց» կոնսենսուսն էր: «Ելք»-ը կանգնած էր երկընտրանքի առջև` կամ չընդունել գործող խորհրդարանի լեգիտիմությունը և գնալ նախորդ տարիների «ծեծված» ճանապարհով, որի վերջը ոչ թե հեղափոխությունն է, այլ` հանրային ապատիայի խորացումը, կամ էլ` ընդունել ստատուս-քվոն, որի մասը, ի դեպ, նաև «Ելք»-ն է: Ընդդիմադիր դաշինքը, բարեբախտաբար, ընդունեց երկրորդ տարբերակը, որը ոչ թե Սերժ Սարգսյանի «նախագիծ» լինելու ապացույց էր, այլ շանս, որ խորհրդարանի պատերի ներսում կարող է ձևավորվել հեռանկարային այլընտրանքային օրակարգ ունեցող ուժ:

Սերժ Սարգսյանը վարչապետ է դառնում հենց ապրիլի 2-ի կոնսենսուսի արդյունքում: Հիմա` երբ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «Սերժ, հեռացի՛ր» կարգախոսով վերադառնալ Ազատության հրապարակ, նա, ըստ էության, տուրք է տալիս լյումպենի սոցիալական պահանջին, որն այլընտրանքի նշաձող է սահմանել հակասերժականությունը: Եթե «Ելք»-ը կամ Նիկոլ Փաշինյանը դեմ են Սերժ Սարգսյանի վարչապետությանը, ապա ապրիլին ոչ միայն Ազատության հրապարակ պետք է վերադառնան, այլ հեղափոխություն իրականացնեն` հասնելով նոր ընտրությունների անցկացմանն ու նոր իշխանության ձևավորմանը: «Ելք»-ն ակնհայտորեն հեղափոխություն անելու ռեսուրս չունի, նույնիսկ կասկածի տակ չի դնում խորհրդարանի լեգիտիմությունը և չի պահանջում նոր ընտրություններ: Այս համատեքստում հակասերժականությունը գուցե նպաստի լյումպենի մի քանի ծափերի, սակայն, մեծ հաշվով, ելքը վերածում է փակուղու, որովհետև գտնված չէ այսօրվա ստատուս-քվոն փոխելու բանաձևը:

«Ելք»-ի հնարավոր փողոցային պայքարը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ոչ թե վերջինիս է դնում լեգիտիմության դաշտից դուրս, այլ ապալեգիտիմացնում է «Ելք»-ի մասնակցությունը խորհրդարանի աշխատանքներին, որովհետև դաշինքն իրեն դուրս է դնում այն ստատուս-քվոյից, որի մասնակիցն է ամիսներ շարունակ: «Ելք» դաշինքի Ազատության հրապարակ վերադառնալն արդարացված է միայն մի պարագայում` եթե դաշինքը հնարավորություն ունի փոխել ներքաղաքական ստատուս-քվոն, առաջացնել ֆորս-մաժորային իրավիճակ: Եթե դաշինքը նման ռեսուրս չունի, ապա ընդամենը Ազատության հրապարակից փորձելու է տեղավորվել ներիշխանական բազարներում` խուրդելով այլընտրանք դառնալու վերջին ռեսուրսները: «Հայկական Գավրոշի» հավակնորդները շատ են. ելքը դա չէ: Ի դեպ, վարչապետի կանխատեսելի ընտրություններում Սերժ Սարգսյանի կողքին սեփական թեկնածուի անուն ունենալը ոչ թե այլընտրանքի դրսևորում է, այլ` բացառապես Սարգսյանի անձով դաշինքի քաղաքական ճակատագիրը պայմանավորելու կարճատես և հուսահատ քայլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում