ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հատուկ է երկարացնում մազերը՝ ծոծրակի ճաղատ հատվածը քողարկելու համար։ Նա նաև ցույց է տվել մազերի հարդարման իր տարբերակը, որը թաքցնում է այդ թերությունը շրջապատի աչքերից։
«Ես փորձում եմ թաքցնել այդ ճաղատությունը, հարազատնե՛րս։ Ես աշխատում եմ դրա վրա ուժերիս ներածին չափով»,-ասել է ամերիկացի առաջնորդն այսօր պահպանողական ուժերի ներկայացուցիչների համաժողովի ժամանակ։
Trump: “I try like hell to hide that bald spot.” #CPAC pic.twitter.com/xH8S2eX3lb
— Dan Linden (@DanLinden) February 23, 2018
ԱՄՆ-ում վաղուց շշուկներ են պտտվում այն մասին, որ Թրամփը կեղծամ է կրում։ Հանրապետականը բազմիցս հերքել է այդ շշուկները։ Ամերիկյան հեռուստատեսության հաղորդումներից մեկի ժամանակ Թրամփը նույնիսկ թույլ էր տվել հաղորդավարին քաշել իր մազերը։