Լրագրող Աննա Իսրայելյանը Ղարաբաղյան շարժման ուսանող ակտիվիստներից է եղել: Այսօր «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Աննա Իսրայելյանը կիսվեց իր հուշերով:
«Ուսանողական շարժման նախաձեռնողներից է եղել Նաիրի Հունանյանը: Կարող եմ ենթադրել, որ ուսանողական շարժման առաջնորդների և կոմիտեի գործողությունների որոշակի փոխհամաձայնեցում կար»,-նշեց Իսրայելյանը: