Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երևանն իր օրակարգն ունի, Թբիլիսին՝ իր. Թուրքիան՝ Վրաստանի գլխավոր դաշնակից

Վրաստանի տարածքն օկուպացրած Ռուսաստանը թշնամի է, իսկ Թուրքիան՝ գլխավոր դաշնակից։ Այդ մասին Թբիլիսիում խորհրդարանում ելույթի ընթացքում հայտարարել է Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավար Դավիթ Սուջաշվիլին. «Մենք շատ երկրների հետ ունենք սերտ հարաբերություններ, այդ տեսանկյունից ես կառանձնացնեի ԱՄՆ-ը»,- հայտարարել է Սուջաշվիլին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն ընդգծեց՝ Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավար Դավիթ Սուջաշվիլիի խոսքերը մի փոքր աղավաղվել են. «Նա ասել է, որ Թուրքիան ոչ թե դարձել է Վրաստանի գլխավոր դաշնակիցը, այլ հանդիսանում է այդպիսին։ Միևնույն ժամանակ, նա մի քանի անգամ շեշտել է, որ Վրաստանի գլխավոր գործընկերը Միացյալ Նահանգներն են, հետախուզությունն էլ առաջին հերթին համագործակցում է ԱՄՆ-ի, հետո նոր մյուս պետությունների հետ։ Եվ ինֆորմացիան, թե Թուրքիան հանդիսանում է Վրաստանի ամենագլխավոր գործընկերը, իրականությանը չի համապատասխանում։ Իրականում հայտարարվել է՝ այո՛, Թուրքիան Վրաստանի դաշնակիցն է, և դա բնական է, որովհետև մենք տարածաշրջանային մի շարք նախագծերում ընդհանուր շահեր ու հետաքրքրություններ ունենք»,- ասաց Վասաձեն։

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք վրաց-թուրքական հարաբերությունները կարող են լինել ի հաշիվ հայ-վրացական հարաբերությունների, Վասաձեն պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում, որ վրաց-թուրքական հարաբերությունները կառուցվեն՝ հայացք գցելով, թե ինչ հարաբերություններ ունի Հայաստանն այլ պետությունների հետ, օրինակ, այն պետությունների, որոնց հետ այդ հարաբերությունները թշնամական են։ Այլապես մենք պետք է հարաբերություններ հաստատեինք կամ Հայաստանի, կամ մյուս այլ պետությունների հետ, որոնց հետ Հայաստանը թշնամական վերաբերմունք ունի»։

Շարունակելով իր միտքը, Գելա Վասաձեն ընդգծեց. «Հայաստանն իր օրակարգն ունի, Վրաստանն՝ իր։ Այլ հարց է, որ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից ցանկալի կլիներ, որ Հայաստանը չունենար այն խնդիրները, որ կան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Բայց դա ընդամենը բարի մաղթանք է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում