«Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ, շարժման մասնակից, պատմաբան Ալեքսան Հակոբյանն քննարկման մասնակից-ուսանողներին խորհուրդ տվեց. «Հաշվենկատությունը սուտ բան է, այդպիսին մի եղեք, թե չէ կպարտվեք: Եղեք իդեալիստ, լավատես ու ռոմանտիկ: Նաև դրա հետ է կապված «Ղարաբաղ կոմիտեի» հաջողությունը»: