Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Պատերազմում հաղթանակ կերտելու համար լիդերներ են պետք, Վազգենն ասում էր՝ 500 մահապարտ․ Անդրանիկ Քոչարյան

«Մենք պետք է ամեն ինչ անենք պատերազմի հնարավորությունը կանխելու, և ամեն ինչ անենք դեպի խաղաղության գործընթաց գնալու համար, բայց դրա համար մեր երկրի ներսում պետք է լուծենք բազմաթիվ խնդիրներ` Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի բացահայտումն է, արդարության խնդրի լուծումն է, վստահության մթնոլորտի ձևավորումը, կոռուպցիայի դեմ պայքարն է, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մենք պետք է արդեն լուծած լինեինք։ Պատերազմող երկիրը չի կարող իրեն այդքան շռայլություն թույլ տա, որ այդքան թուլանա տարբեր ձևաչափերով»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ նրա՝ պատերազմի կանխարգելման հարցում այսօր օգնում է արտաքին ոչ նպատակահարմարությունը, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը կսանձազերծեր այդ պատերազմը, որովհետև սպառազինության առումով պատրաստ է նման ռազմական ավանտյուրա իրականացնելու։ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ մենք երկար ժամանակ չունենք մեր խնդիրները լուծելու համար։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք պատրաստ են լայնմասշտաբ գործողություններին, և ինչ արդյունքներ ունենք նաև սեփական ռազմաարդյունաբերության մեջ, Անդրանիկ Քոչարյանն ասաց․

«Մենք ժամանակին ունեինք ոգեղեն զինվոր, որը ամենաարդիական զենքից էլ ավելի հզոր հանգամանք էր հակառակորդի համար, մեր հաղթանակները կերտել են այն մարդիկ, որոնք չէին վախենում մահից։ Երբ որ Վազգենը ասում էր՝ ինձ 500 մահապարտ է պետք, ինքն ուներ այդ մահապարտներին, Ադրբեջանը, այ դա չուներ, ուներ զենք։ Մի մոռացեք՝ պատմությունը այդպիսի բազմաթիվ օրինակներ է հիշում․ Հռոմը ոչ թե կործանվեց զենքի պակասից, այլ բանակում եղած անբարո մթնոլորտից, մենք բանակը պետք է ուժեղացնենք ներսից»,- շեշտեց նա։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք այսօր այդպիսի մահապարտներ ունենք, պաշտպանության նախկին փոխնախարարն ասաց․

«Մենք պետք է ունենանք այդպիսի լիդերներ պետության մեջ և անհերքելի զինվորականներ, ինչպիսին ունեինք 90-ականներին, իսկ նրանցից բոլորը առանձին վերցված, ամեն մեկը մի կերպար էր․Մոնթե լիներ, Իվանյան լիներ, այն հերոսները, որոնք հաղթանակ կերտեցին։ Նրանցից շատերը էսօր բանակում ծառայությունը տանում են, շատերն էլ անազատության մեջ են, և այսօր անազատության մեջ եղածները, եթե կա հնարավորություն, պետք է մասնակից լինեն բանակում եղած խնդիրների լուծմանը, բայց, բնականաբար, ամեն ինչ պետք է լուծվի իրավական հարթության մեջ»,- նշեց նա։

Անդրանիկ Քոչարյանը ընդգծեց, որ մենք պետք է առաջին հերթին առաջնագիծը հզորացնենք և թիկունքը ամրապնդենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում