Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները գրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով աջակցություն ՄԱԿ ԱԽ կոչին, որն առնչվում է Սիրիայում հրադադարի անհապաղ հաստատմանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին։ Ինչպես նշվում է, Անգելա Մերկելն ու Էմանուել Մակրոնն աջակցում են ռուսական կողմի հետ երկխոսությանը, որպեսզի վերջինս չարգելափակի ԱԽ բանաձևի տեքստը։
ԵՄ-ն Արևելյան Ղութայում կրակի անհապաղ դադարեցման և օգնության համար բարեգործական կազմակերպություններին հասանելիություն տրամադրելու կոչ էր արել։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ սիրիական կառավարական և ռուսական ավիացիայի զանգվածային ռմբակոծությունների հետևանքով Արևելյան Ղութայի շրջանում ավելի քան 400 մարդ է զոհվել։