Թուրքիայի զինված ուժերը կրակ են բացել մարդասիրական առաքելությամբ Աֆրին ուղևորվող ավտոշարասյան և ճանապարհին գտնվող այլ մեքենաների ուղղությամբ: Մեքենաների մեջ եղել են նաև Աֆրինում տեղի ունեցող գործողություններին միանալու նպատակով այնտեղ ուղևորվող մարդիկ:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Թուրքական ԶՈւ կրակի հետևանքով 7 մարդ վիրավորվել է, մեկ մարդ` մահացել: