Ադրբեջանը նման է հայտնի հեքիաթի հերոսին, որը մենակության մեջ հայտնվելով՝ վախից սկսում է բարձր գոռալ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն` անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը վերջին օրերին ակտիվորեն հիշատակում է Բրյուսելի գագաթաժողովի շրջանակներում ընդունված հռչակագիրը` պնդելով, որ դրանում «իրենց համար կարևոր կետեր կան».
«Կա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մոտեցում, որը լիակատար աջակցություն ունի ԵՄ կողմից: Դրա մասին բազմիցս հայտարարվել է և հայտարարվեց նաև Բրյուսելի գագաթաժողովի շրջանականերում», – ասաց Է. Նալբանդյանը: