Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Արա Բաբլոյանը պարգևատրել է Արցախի Ազգային ժողովի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին պարգևատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով:

Շնորհավորելով Աշոտ Ղուլյանին պարգևատրման առթիվ՝ Արա Բաբլոյանը նշել է. «Հարգարժա՛ն պարոն Ղուլյան, հարգելի գործընկերներ, օրերս լրացավ Արցախյան շարժման 30-ամյակը, իսկ այսօր Արցախում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը:

Թու՛յլ տվեք այս տոնական օրերի առթիվ շնորհավորել բոլորիս:

Արցախյան շարժումը պատմական և շրջադարձային իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում: Այդ շարժման ծնունդ են հայկական երկու պետությունները:

Հարգելի՛ պարոն Ղուլյան, Դուք՝ որպես պետական և քաղաքական գործիչ, և Ձեր ղեկավարած Արցախի Ազգային ժողովը ծանրակշիռ ներդրում ունեք Արցախի անկախ պետականության կայացման և ամրապնդման գործում:

Թու՛յլ տվեք Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ, ինչպես նաև միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ձեզ հանձնել ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալը:

Վստահ եմ, որ այսուհետ ևս կշարունակեք Ձեր փորձն ու գիտելիքները ծառայեցնել Արցախի բարգավաճմանն ու հզորացմանը»:

Շնորհակալություն հայտնելով պարգևատրման համար՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր խոսքում նշել է. «ՀՀ ԱԺ մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ գործընկերներ, անչափ զգացված եմ հաճելի ապրումների համար՝ ՀՀ Աժ պատվո մեդալով պարգևատրվելու կապակցությամբ:

Այս պարգևն ընդունում եմ որպես համագործակցության բարձր մակարդակի արտահայտություն, նաև ապագայում մեր փոխհարաբերությունների զարգացման կարևոր նախանշան:

Ինձ համար մեծ պատիվ է ՀՀ խորհրդարանի բարձրագույն պարգևին արժանանալը: Կարծում եմ՝ շատ խորհրդանշական է, որ պարգևատրումը տեղի է ունենում այս օրերին, երբ նշում ենք մեր ժողովրդի համար կարևոր իրադարձության 30-ամյակը: Այս իրադաձությունները ցույց են տալիս, թե համազգային միասնության դեպքում ինչպիսի հնարավորություններ ունենք մենք և ինչ նպատակներ կարող ենք դնել մեր առջև ու դրանք իրագործել:

Ես շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ ԱԺ նախորդ նախագահներին և պատգամավորներին, ովքեր իմ խորհրդարանական գործունեության ավելի քան տասը տարիների ընթացքում օգնել են, որպեսզի մեր փոխգործակցությունն իրականանա: Այսօր երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների կապերը կարող ենք ամրապնդել նաև մեր մարդկային և մասնագիտական գաղափարներով: Սա պարզապես լավ հնարավորություն է, որ մենք կարողանանք երկու խորհրդարանների հարաբերությունները դիտարկել մեկ այլ տեսանկյունից:

Շնորհակալ եմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում