Թուրքական հրետանին հարված է հասցրել «ահաբեկիչների ավտոշարասյանը», որը մտնելիս է եղել սիրիական Աֆրինի շրջան։ Այս մասին տեղեկատվությունը փետրվարի 23-ին տարածել է Թուրքիայի գլխավոր շտաբը։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, երբ 30-40 տրանսպորտային միջոցներից կազմված շարասյունը փորձել է մտնել Աֆրին քաղաքը։
«Թուրքիայի ԶՈՒ հրետանին Աֆրինից 15 կիլոմետր հեռավորության վրա հարված է հասցրել ավտոշարասյան վրա»։ Գլխավոր շտաբում ընդգծել են, որ գնդակոծման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել, որ խաղաղ բնակչությունը չտուժի, քանի որ թիրախը եղել են միայն «Ազգային ինքնապաշտպանական ուժերի», «Դեմոկրատական միություն» կուսակցության և Իսլամական Պետության ահաբեկիչները։