2017 թվականի արածները և 2018-ի անելիքները ներկայացնելու համար մամուլի ասուլիսի էր հրավիրել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
«Մենք այս տարի արձանագրել ենք շինարարական ծավալների աճ:Վիճվարչության տվյալներով, շինմոնտաժային աշխատանքների մասով 3 տոկոսից ավելի է աճը:Միայն այս տարվա հունվարին նախորդի նկատմամբ աճը 20 տոկոսը գերազանցում է աճը: Շինարարության ոլորտում աճը պայմանավորված է նրանով, որ ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, բացի այդ, քաղաքաշինության պետական կոմիտեն համակարգում է ներդրումային ծրագրերը, և ընթացքում առաջացող բոլոր խնդիրները բարձրացվում են»,-նշեց Սարգսյանը: