Saturday, 20 04 2024
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան

Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա․Մենք Հայաստանում գտանք այն, ինչ փնտրում էինք TeeGschwendner

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում անցկացվող «Բիոֆախ 2018» օրգանական սննդամթերքի ցուցահանդեսի շրջանակում հայկական «Սարի թեյ» և «Անթառամ» ընկերությունները գերմանական TeeGschwendner-ի հետ համաձայնագիր կնքեցին բուսական թեյի արտահանման վերաբերյալ։

«Հայաստանյան երկու կազմակերպությունների մասին իմացել ենք NABU-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից իրականացվող Օրգանական գյուղատնտեսության ծրագրի միջոցով։ Կարծում եմ նախագիծը շատ լավ հնարավորություններ և հեռանկար է ստեղծել թե՛ Հայաստանում օրգանական թեյ արտադրողների, թե՛ մեզ համար։ Այսօր երկու կազմակերպությունների հետ ստորագրեցինք արտահանման վերաբերյալ համաձայնագիր, բայց չենք սահմանափակվելու միայն մեր գործընկերներից թեյ գնելով․ մենք ավելի լայն համագործակցություն ենք նախատեսում։ Առաջին հերթին մեր նոր գործընկերներին ծանոթացնելու ենք եվրոպական շուկայի ստանդարտներին և առանձնահատկություններին, նրանց աշխատակիցների համար նաև կանցկացնենք թրեյնինգներ։ Միասին վեր ենք հանելու արտադրական ցիկլում առկա բոլոր խնդիրները և դրանք միասին էլ լուծելու ենք։ Սա TeeGschwendner-ի կողմից տարածաշրջանում իրականացվող առաջին պրոյեկտն է, և կարող եմ ասել, որ մենք Հայաստանում գտանք հենց այն, ինչը որ փնտրում էինք»,- իր խոսքում նշեց Թիգեշվենդներ ընկերության «Արտադրանքի պատրաստման» գծով պատասխանատու Լուկաշ Պարոբին։

TeeGschwendner ընկերությունը աշխարհի 4 մայրցամաքների 7 տարբեր երկրներում ունի ավելի քան 130 մասնագիտացված խանութ։

«Սարի թեյ» և «Անթառամ» ընկերությունները անվճար օրգանական սերտիֆիկացում են ստացել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ Բանկի և NABU-ի (Գերմանիայի բնության պահպանության միության) կողմից համատեղ իրականացվող Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակում։ Ամենամյա ծրագիրն իրականացվում է 2015թ-ից։ Ծրագրի շրջանակում արդեն օրգանական սերտիֆիկացում են ստացել 30 տնտեսվարող։

Գերմանացի մասնագետների աջակցությամբ յուրաքանչյուր տարի իրականացվել է շահառուների վերապատրաստում։ Պայմանավորված մրցույթում հաղթող ճանաչվելու և BIO արտադրության ոլորտում գործունեության ծավալմամբ՝ արդեն իսկ ստեղծվել է ավելի քան 50 նոր աշխատատեղ։ Միայն 2017-2018 ծրագրի արդյունքում նախատեսվում է 70 նոր աշխատատեղի ստեղծում։

Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հաճախորդների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում