Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Լույս է տեսել Ամերիկա ժամանած առաջին հայի մասին Հայկ Դեմոյանի մենագրությունը

Լույս է տեսել պ.գ.դ. Հայկ Դեմոյանի «Հայկական հետքն Ամերիկայում. 400-ամյա ժառանգություն» նոր մենագրությունը: Գիրքը նվիրված է առաջին հայի՝ Ամերիկա ժամանելու 400-ամյա պատմությանը. 1618թ., Մարտին անունով (Martin the Armenian) առաջին հայը ժամանեց Վիրջինիա: Առաջին հայի ժամանումն ազդարարեց նաև հայ գաղթականների հոսքի մասին, գաղթականների, ովքեր իրենց հետ Նոր երկիր բերեցին սեփական սովորույթները, կենսակերպը, խոհանոցը և մտածելակերպը: Նրանք ուսանողներ էին, արհեստավորներ, առևտրականներ, հողագործներ, ովքեր եկել էին Ամերիկա՝ գոյատևելու և հայրենիքում մնացած՝ շահագործման ու բռնության պայմաններում տառապող իրենց ընտանիքներին օգնելու մեծ հույսով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, 620 էջանոց պատկերազարդ աշխատությունն ունի 2200 լուսանկարներ, այդ թվում՝ արժեքավոր արխիվային փաստաթղթեր և հազվագյուտ պատկերներ, որոնք ցույց են տալիս հայ-ամերիկյան համայնքի պատմությունն ու ժառանգությունը, ինչպես նաև հայերի առավել նշանակալից ներդրումները Ամերիկայում:

Հատորը ներառում է ՀՀ և ԱՄՆ հայկական ինստիտուտների արխիվային նյութեր, որոնցից շատերը ներկայացվում են առաջին անգամ: Գրքի գլուխները և նկարազարդումները ներկայացված են ժամանակագրական կարգով՝ ընդգրկելով 1618-ից մինչև 1990-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածը:

Այսօր հայերը և հայկական մշակույթի հետքերը տեսանելի են Ամերիկայի գրեթե բոլոր նահանգներում. հայ բժիշկները, ինժեներները, ճարտարապետները, դերասանները, կինոգործիչները, երգիչները, հաջողակ մտավորականներն ու գործարարները կամրջում են ԱՄՆ-ը և Հայաստանը ամուր հենասյուներով:

Այս հատորը հայ-ամերիկյան համայնքի ամբողջական պատմությունը ներկայացնելու առաջին փորձն է:

Այն նաև յուրահատուկ հարգանքի տուրք է Ամերիկայում հաստատված այն հայերի հիշատակին, ովքեր իրենց եռանդուն ջանքերն են գործադրել հայ-ամերիկյան կապերն ամրապնդելու գործում, և երախտագիտության տուրք նրանց հիշատակին, ովքեր տառապել են հայ ժողովրդի հետ իրենց մարդասիրական առաքելությունն իրականացնելիս՝ փրկելով և նոր հնարավորություն շնորհելով Հայոց ցեղասպանությունը և Մեծ երկրաշարժը վերապրած հարյուրավոր կյանքերի:

Գիրքը հրատարակվել է «Նուբար և Աննա Աֆեյաններ» հիմնադրամի աջակցությամբ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից:

«Այս գիրքն ԱՄՆ-ում գլոբալ հայերի և նրանց ազդեցության մասին է: Մեծ նախաձեռնություն Հայկ Դեմոյանի կողմից: Ուրախ ենք, որ կարող ենք աջակցել նրան և համագործակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ»,- նշում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում