Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Հայոց ցեղասպանության մասին Նիդերլանդների խորհրդարանի որոշումը սրել է այդ երկրի հետ Թուրքիայի հարաբերությունները

Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությանն առնչվող երկու որոշումների ընդունումն ավելի է լարել Թուրքիայի հետ այդ երկրի հարաբերությունները:

Խորհրդարանում քննարկումից անմիջապես հետո Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Ուեսթստարեն դեռ փետրվարի 17-ին կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ պաշտոնական Անկարան հայտնել էր, թե իր համար «անընդունելի է պատմական դեպքերի քաղաքականացումը»:

Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության մասին երկու որոշումներն էլ Նիդերլանդների խորհրդարանում փետրվարի 22-ին ընդունվել են ձայների բացարձակ մեծամասնությամբ:

Բանաձևերի քննարկումից և ընդունումից անմիջապես հետո հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն` նշելով, որ իրենք «խստորեն դատապարտում են ընդունված որոշումները»: Պաշտոնական Անկարայից նշել են, թե որոշումները «իրավական առումով պարտադրող բնույթ և վավերականություն չունեն»:

Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունները լարվել էին դեռևս 2017 թվականին, երբ Նիդերլանդների կառավարությունն արգելել էր Թուրքիայում սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իրենց երկրում թուրք քաղաքական գործիչների կողմից հանրահավաքների անցկացումը: Այն բանից հետո, ինչ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ինքնաթիռին Նիդերլանդներում վայրէջքի թույլտվություն չէին տվել, Գերմանիայից ցամաքային ճանապարհով այդ երկիր էր մտել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան, սակայն նրան «անցանկալի անձ» էին հայտարարել և արտաքսել էին երկրից:

Թուրքիայի ղեկավարությունը Նիդերլանդների հասցեին սկսել էին հանդես գալ կոշտ հայտարարություններով, իսկ նախագահ Էրդողանը մի քանի անգամ մեղադրել էր այդ երկրին ֆաշիզմի և նացիստական պահվածք դրսևորելու մեջ:

Հարաբերությունները կարգավորելու մասին բանակցությունների վերջնականապես ձախողվելու մասին հայտնի դարձավ արդեն 2018 թվականի փետրվարի 5-ին, երբ Նիդերլանդները հայտարարեց, որ պաշտոնապես հետ է կանչում Թուրքիայում իր արտակարգ և լիազոր դեսպանին: Դեսպանը Անկարան լքել էր դեռ 2017 թվականի մարտին, սակայն Նիդերլանդների ԱԳՆ-ն հայտնել էր, որ իրենք որոշում են կայացրել նրան այլևս Թուրքիա չուղարկելու մասին: Բացի այդ, արտգործնախարարությունից հայտնել էին նաև, որ չեն ընդունելու Թուրքիայի կողմից իրենց երկրում նոր դեսպանի նշանակումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում