Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վարկային կազմակերպությունները բարեգործնե՞ր. ինչու են տրամադրվում անտոկոս վարկեր, և որն է ՎԿ-ների շահը

«Կանխիկ գումար 10 րոպեում, առանց եկամուտների ուսումնասիրության», «Առանց միջնորդավճարի վարկեր մի քանի վայրկյանում, 150 հազար դրամ վարկ 0 տոկոսով, 400 հազար դրամ առանց գրավի և երաշխավորի։ Սրանք վերջին շրջանում բավական ակտիվացած վարկային կազմակերպությունների գովազդային արշավներն են, որոնք հնչում են էկրանից, ռադիոյով, գովազդային վահանակների վրա են, բջջային հեռախոսների հավելվածներում։

Միայն անհրաժեշտ է անձնագրով և սոց․քարտով, կամ միայն ID քարտով այցելել վարկային կազմակերպության ցանկացած մասնաճյուղ, և վարկը պատրաստ է։ Առաջին հայացքից գայթակղիչ թվացող այս հայտարարությունները միանգամից գրավում են հաճախորդին և գցում իրենց թակարդը։

Օրերս, անգամ մի վարկային կազմակերպություն գովազդում էր թոշակառուներին տրամադրվող վարկի մի հոլովակ, որը, կարելի է ասել՝ աննախադեպ է, քանի որ տրամաբանությունը հուշում է, որ վարկային կազմակերպությունը վարկ պետք է տրամադրի երաշխիքների հիման վրա, որ հետագայում կկարողանա հետ ստանալ իր գումարը։

Վարկային կազմակերպություններից շատերը 150 հազարից մինչև 400-500 հազար դրամ գումար են տրամադրում՝ առանց երաշխավորի, գրավի և շատ դեպքերում՝ առանց ամսական տոկոսադրույքի։ Սակայն այս ամենը միայն առաջին հայացքից, քանի որ, երբ ավարտվում է առաջին ամիսը, վարկի իդեալական պայմանները հօդս են ցնդում, և գալիս է դաժան իրականությունը։ Երբ վարկը չմարելու համար ամեն օրվա համար գանձվում է չվճարված գումարի 1 տոկոսը։ Օրինակ՝ 150 հազար դրամ վարկի դեպքում ամսական 31.500 դրամ գումար է գանձվում։

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի համար կասկածելի է վարկային կազմակերպությունների այս բարեգործի կերպարը։ «Ես չեմ կարողանում պատկերացնել մի բանկ կամ վարկային կազմակերպություն, որն առանց իր շահի վարկ է տրամադրում, երբ Հայաստանում գործող բանկերը և այլ վարկային կազմակերպություններ միջինը 20-24 տոկոսով վարկեր են տրամադրում։ Ես չեմ կարծում, որ մյուսները բարեգործներ են։ Ավելին, ես կոչ կանեմ զգուշանալ բոլոր այն վարկային կազմակերպություններից, ովքեր նման պայմաններով վարկեր են տրամադրում, որ թակարդը չընկնեն։ Հակառակ պարագայում կկրկնվի 1992-93 թվականների պատմությունը, երբ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված 33 վարկային կազմակերպություն մարդկանց շահագրգռելով, աստղաբաշխական տոկոսներով գումարներ շահելու խոստումներով նրանց միջոցները ներգրավեցին և հետո «թռան»։ Բոլորը կհիշեն «Արմենիա» բանկի պատմությունը։ Մարդիկ երկար ժամանակ պայքարեցին ու արդյունքի չհասնելով մոռացան։ Իսկ ԿԲ-ն որևէ պատասխանատվություն չկրեց, քանի որ լիցենզիա էր տրամադրել այդ կազմակերպություններին։ Հիմա կարծում եմ՝ նույն պատմությունն է կրկնվում։ Պետք է պարզապես զգուշանալ և ոչ մի պարագայում այդ կասկածելի վարկային կազմակերպություններից գումարներ չվերցնել»,- նշեց Արիստակեսյանը՝ հավելելով, որ մեր երկրում և՛ վարկային կազմակերպությունները, և՛ բանկերը շորթողի դերում են հանդես գալիս։ Սոցիալ տնտեսական այս ծանր պայմաններում տարածաշրջանում ամենաբարձր տոկոսադրույքով վարկեր են տրամադրում։ Վարկերի մեծ մասը սոցիալական վարկեր են, իսկ տնտեսության զարգացմանը խթանող վարկերը շատ քիչ են։ «Սա պարզապես ժողովրդի գրպանը մտնելու փորձ է»,- ասաց Արիստակեսյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ մեր երկրում շատ բարձր է նաև վարկային կազմակերպությունների, բանկերի սահմանած միջնորդավճարները, որը ևս թալանի յուրօրինակ միջոց է, իսկ ԿԲ-ն այս դեպքում էլ բացարձակ վերահսկողություն չի իրականացնում մատուցվող ծառայությունների սակագների վրա։

Փաստաբան Դիանա Գրիգորյանը նույնպես քաղաքացիներին ակնհայտ մոլորեցնելու միտում է տեսնում վարկային կազմակերպությունների մոտ՝ հատկապես օնլայն համակարգով աշխատող կազմակերպությունների մոտ։ Շատ հաճախ վարկային կազմակերպությունները պայմանագրերն այնպես են կազմում, որ ռիսկային դրույթները ամրագրված են լինում պայմանագրում շատ մանր տառերով, աննկատ հատվածներում։ Եվ երբ քաղաքացին վարկ է ձեռք բերում, այն էլ օնլայն, մի քանի րոպեում միայն անձնագրի տվյալները մուտք անելով և մեկ ամիս անց չկարողանալով մարել վարկը, փաստի առաջ է կանգնում, քանի որ նրան ներկայացվում է տոկոսադրույքի բավականին բարձր չափ, տույժերի ու տուգանքների հսկայական բեռ։

«Ես պարզապես խորհուրդ կտամ օնյալն համակարգով վարկեր ձևակերպելիս շատ ուշադիր կարդալ պայմանագիրը, ծանոթանալ վարկի տոկոսադրույքներին, վարկը մարել չկարողանալու դեպքում սահմանված տույժերի ու տուգանքների չափերին։ Այլապես, մի օր շատ անսպասելի կարող են պարզել, որ իրենց գույքը ենթակա է բռնագանձման։ Մենք ունենք երկաստիճան տույժի համակարգ՝ մի հատ վարկի ժամկետանց տոկոսի նկատմամբ են տույժ հաշվարկում, մի հատ էլ առանձին՝ վարկի ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժի նկատմամբ էլ ևս տույժ են հաշվարկում։ Այսինքն՝ այս պայմաններն են, որ վարկառուի համար ոչ բարենպաստ են, և հատկապես օնլայն համակարգի միջոցով, երբ որ քաղաքացին փորձում է վարկ ձեռք բերել, ապա ինքնուրույն չի կարողանում այս բոլոր մանրամասների մասին տեղեկանալ, որովհետև դրանք հասանելի չեն»,-մեզ հետ զրույցում նշեց Գրիգորյանը։

Ի դեպ, պարզապես բացելով դատական տեղեկատվական համակարգի Datalex համակարգը, ապա կարելի է պատկերացում կազմել, թե ինչ վիճակ է Հայաստանում։ Հատկապես մարզային դատարանների վարույթում գտնվող հայցերի 70-80 տոկոսը վարկային կազմակերպությունների և բանկերի հայցերն են՝ քաղաքացիներից բռնագանձում իրականացնելու պահանջով։

Մարզային դատարանները օրվա ընթացքում 20-25 նման հայց են լսում և, բնականաբար, հոգուտ բանկի կամ վարկային կազմակերպության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում