Twitter-ում Քայլի Ջենների հրապարակած միայն մեկ գրառումը փլուզել է Snapchat հավելվածը տնօրինող Snap Inc ընկերության շուկայական արժեքն ավելի քան 1 մլրդ դոլարով։
Վերջերս մայրացած 20-ամյա մոդելն ու հեռուստաաստղը, ով այդ սոցցանցում ավելի քան 2 մլն բաժանորդ ունի, գրել է, որ դադարել է օգտվել հավելվածից։
sooo does anyone else not open Snapchat anymore? Or is it just me… ugh this is so sad.
— Kylie Jenner (@KylieJenner) February 21, 2018
«Կա՞ էլի մեկը, որ այլևս չի բացում Snapchat, թե՞ դա միայն ես եմ…Ախ, դա այնքան ձանձրալի է»,-գրել է նա։ The Mirror պարբերականի հաղորդմամբ՝ չնայած Քայլին այնուհետև հավելել է, որ «սիրում է Snapchat-ը», արդեն ուշ է եղել։
Հաղորդվում է, որ ընկերության բաժնետոմսերի արժեքն անմիջապես ընկել է 6.1 տոկոսով։ Դա նշանակում է, որ ընկերութունը 1 ժամում արժեզրկվել է 1.3 մլրդ դոլարով։