Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Էրդողանը խոսում է ավտոմատ տանկերից, իսկ մենք հաշվում ենք տոկոսները

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ձեռնամուխ լինի ինքնակառավարվող տանկերի արտադրության: Էրդողանի այս հայտարարությունն իր ուղիղ կամ այսպես ասած ռազմական իմաստից բացի, իր մեջ պարունակում է բավականին խորքային քաղաքական իմաստ: Բանն այն է, որ ժամանակակից աշխարհը կամ նոր ձևավորվող աշխարհակարգը գործնականում հիմնված են լինելու թերևս մի քանի որոշիչ առանձնահատկությունների վրա, այդ թվում ռազմաարդյունաբերական ներուժի: Պետական իդենտիֆիկացիան նոր ձևավորվող կամ փոփոխվող աշխարհում իրականացվելու է մի քանի հիմնասյուների, այդ թվում ռազմաարդյունաբերական ներուժի միջոցով, այն համատեքստում, թե տվյալ պետությունն իրենից ինչ է ներկայացնում իր պաշտպանական և հարձակողական ինքնաբավության տեսանկյունից: Այդ հանգամանքը հասկանում են բոլորը, հատկապես նրանք, որոնք աշխույժ ներգրավվածություն ունեն կոնֆլիկտային գոտիներում և տարածաշրջաններում: Այդ տեսանկյունից, Հայաստանի համար ռազմաարդյունաբերական համալիրի ձևավորման և զարգացման խնդիրը ռազմավարական է ոչ միայն զուտ պաշտպանական կարիքները հոգալու, այլ հենց նոր աշխարհակարգում պետական իդենտիֆիկացիայի լայն խնդիրը սպասարկելու տեսանկյունից:

Ըստ այդմ, Հայաստանի զարգացման և արդիականացման գործում չափանիշը այլևս չեն կարող լինել մակրոտնտեսական վիճակագրության տոկոսային ցուցանիշները, որոնք օրերս հրապարակվել են և որոնք ներկայացվում են տեղեկատվական շռնդալից հոսքով ու տոնայնությամբ, թեև բացի գործնական դատարկությունից, չեն պարունակում ըստ էության ոչինչ: Ի վերջո դրանք, ինչպիսին էլ լինեն, այլևս քաղաքական իմաստով խիստ անհամարժեք են համաշխարհային զարգացումների դինամիկային: Իսկ Հայաստանի զարգացումը մենք ոչ միայն չենք կարող, այլ իրավունք չունենք դիտարկել այդ դինամիկայից դուրս, հակառակ դեպքում կբախվենք ուղղակի աղետի:

Ուզենք մենք, թե ոչ, ռազմաարդյունաբերությամբ է անցնում համաշխարհային մրցակցության ներկայիս հիմնարար սահմաններից մեկը և Հայաստանն այսօր առավել քան մոտ է այդ խնդիրը իր մաշկի վրա զգալուն, կապված ամերիկա-ռուսական հարաբերության հետ: Ըստ այդմ, Հայաստանի զարգացումների առանցքային չափանիշ կարող է և պետք է լինի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը և դրանով կարող ենք չափել, թե որքանով է արդյունավետ և համարժեք Հայաստանի ընթացքը համաշխարհային զարգացումների համեմատ: Ընդ որում, այստեղ է թե ընդհանուր տնտեսական բարեկեցության ու զագացման ինդիկատորը, թե անվտանգության, թե ընդհանրապես քաղաքակրթական, որովհետև դուր գա դա մեզ, թե ոչ, սակայն ռազմաարդյունաբերական համալիրը իր որակներով ու բնութագրերով ներկայումս հանդիսանում է պարզապես քաղաքակրթական այցեքարտ: Դա է լինելու նաև Հայաստանի այցեքարտը, համաշխարհային կյանքում, նոր աշխարհակարգում, անվտանգության գլոբալ խնդրի համատեքստում Հայաստանի տեղի և դերի կանխորոշիչը կամ հայտաթերթիկը:

Ընդ որում ամենևին պետք չէ տագնապել դրա այսպես ասած միլիտարիստական բնույթից: Դա ընդամենը խաղաղ ստեղծագործականության իրավունքի պաշտպանական կարողության բնույթն ու նկարագիրն է, ու նաև հենց դրանով է քաղաքակրթական այցեքարտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում