Ամերիկյան Apple կորպորացիան մշակում է ինովացիոն անջրանցիկ AirPods 2 ականջակալները։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Պարբերականի տվյալներով՝ նոր ականջակալները կաջակցեն Siri ձայնային օգնականի աշխաատանքին, որը կարձագանքի «Էյ, Siri» հրամանին։ Օգնականը կօժանդակի օգտատիրոջ կողմից նոր ականջակալների կառավարմանը։
Նորույթի թողարկումը նշանակված է 2018 թվականի վերջին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ iPhone-ի տերերի համար հասանելի է դարձել Always On Display անվանումով նոր գործառույթը։ Այժմ ժամանակը iPhone-ի էկրանի վրա կարտացոլվի մշտական ռեժիմով։