Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Բրյուսելի նուրբ ակնարկը Երևանին

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին տեսահաղորդագրություն է տարածել՝ նվիրված ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններին: Փաստաթուղթը նախօրեին Բրյուսելում ստորագրել են ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Սվիտալսկու քայլն ինքնին ուշագրավ է, մանավանդ, որ Հայաստանի օֆիցիոզ քարոզչությունն ավելի շատ կենտրոնացավ ոչ թե Մոգերինի-Նալբանդյան հանդիպման, այլ` Եվրախորհրդարանում վերջինիս ունեցած ելույթի վրա: Անկասկած է, որ քաղաքական իր նշանակությամբ Մոգերինի-Նալբանդյան հանդիպումը շատ ավելի կարևոր է, մանավանդ, որ Եվրամիության և Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուներն, ըստ էության, արձանագրել են այն առաջնահերթությունները, հիմնասյունները, որոնց շուրջ երկխոսությունն ու համագործակցությունը կյանքի են կոչելու Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Եվ ահա` Սվիտալսկին որոշել է տեսահաղորդագրության միջոցով պատմել նախօրեին ստորագրված փաստաթղթի բովանդակությունը: Ըստ ամենայնի, Բրյուսելում գիտակցում են, որ թեև Սերժ Սարգսյանն է շրջանակային համաձայնագրի հիմնական շահառուն, Հայաստանի իրական եվրաինտեգրում հնարավոր է միայն հասարակության սուբյեկտության պարագայում:

Մյուս կողմից` Եվրամիության պաշտոնյաները հասկանում են, որ Հայաստանի իշխանություններին Բրյուսելից պետք է փող և լեգիտիմություն ու փորձում են Երևանի և Բրյուսելի երկխոսությունն ու օրակարգը դարձնել հնարավորինս թափանցիկ` հայաստանյան քաղաքական և քաղաքացիական գործընկերների շրջանակն ընդլայնելու նպատակով: Արդյո՞ք Սվիտալսկու ինֆորմացիոն տեսահաղորդագրությունը Երևանի և Բրյուսելի ընդհանուր, փաթեթային համաձայնությունների մի մասն է, թե՞ Սվիտալսկին կամ Եվրամիությունն ուղղակի հաղորդակցություն են փնտրում մեր հասարակության հետ` իշխանություններին բավարար չափով չվստահելու հետևանքով:

Անշուշտ, դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, սակայն Սվիտալսկին երեկ, ըստ էության, ներկայացրել է Հայաստանի և Եվրամիության գործընկերության, երկխոսության չորս հիմնասյունները, որոնց շարքում հատկապես կարևորել է լավ կամ արդյունավետ կառավարումը, ընտրական օրենսդրության բարելավումը, կոռուպցիայի դեմ պայքարը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, էներգետիկ անկախությունը: Սրանք թեմաներ են, որոնց «տնային առաջադրանքները» Երևանը, որպես կանոն, լավ չի կատարում: Հատկապես ընտրությունների և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում Հայաստանի և ԵՄ ներկայացուցիչների հրապարակային բանավեճերը երբեմն ճգնաժամ են հարուցում Երևանի և Բրյուսելի հարաբերություններում:

Սվիտալսկին երեկ խոսել է հատկապես այս խնդիրների մասին` հասկացնելով, որ դրանց շուրջ առաջընթացն է համարվելու Հայաստանի եվրաինտեգրման հիմնական ցուցիչ, ըստ այդմ` մեր երկրի ֆինանսավորման երաշխիք: Սովորաբար Սվիտալսկու նուրբ ակնարկներին հաջորդում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչների պարզաբանումները: Ըստ այդմ` սպասենք Երևանի արձագանքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում