Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Երևանի քաղաքապետարանը չի կարող փակել ավագանու նիստերը

Ինչպես հայտնի է, Երևանի ավագանիում կայացած վերջին սկանդալային նիստից հետո քաղաքապետարանը պատրաստվում է մեկուսացնել լրագրողներին ավագանու դահլիճից՝ թույլ չտալով անմիջականորեն ներկա գտնվել նիստին։ Քաղաքապետարանը որոշել է ներքին կանոնակարգում նախատեսվող փոփոխություններով և լրացումներով ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսել առանձին տարածք, որտեղ կապահովվի ավագանու նիստի ուղիղ հեռարձակումը, ինչպես նաև Երևանի ավագանու անդամների հետ հարցազրույցներ կազմակերպելու սահմանված տարածք:

Քաղաքապետարանը, ըստ էության, որոշել է կրկնօրինակել կառավարությանը, որտեղ ևս որոշում կա փակել կառավարության նիստի դռները լրագրողների առաջ։ Քաղաքապետարանում, սակայն, մոռացել են, որ այդ հնարավորությունից իրենք զրկված են օրենքով։
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը առանձնացրել է օրենքի այն դրույթները, որոնք հստակ սահմանում են, որ Երևանի ավագանու նիստերը հրապարակային են։

Մասնավորապես «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 16-ը սահմանում է.

8. Համայնքի ավագանու նիստը հրապարակային է:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք

Հոդված 6

Երևանում տեղական ինքնակառավարման հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:

Հոդված 29.

4. Ավագանու նիստը հրապարակային է:

7. Ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցությունների հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք: …

Երևանի ավագանու կանոնակարգը ևս սահմանում է, որ ավագանու նիստը հրապարակային է, և որ ավագանու նիստերին, քաղաքապետի կամ խմբակցությունների հրավերով, կարող են մասնակցել, ելույթներ ունենալ, հարցերին պատասխանել նաև այլ անձինք:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ քաղաքապետարանը սխալ ճանապարհով է գնում։ Այն, ինչ նախատեսում է անել քաղաքապետարանը, նախատեսված է պետական մարմինների համար։ «Եթե Ազգային ժողովը կամ կառավարությունը մի կարգ է ընդունել, համաձայն որի՝ նիստերը հեռարձակվում են, և լրագրողները կարողանում են նիստին հետևել կողքի սենյակից մոնիտորի միջոցով, ապա ՏԻՄ մարմինների համար այլ բան է նախատեսված օրենքով։ Այն նորմատիվ իրավական ակտերը, որոք ընդունվում են այս մասով, փաստորեն հակասում են օրենքին։ Իսկ եթե քաղաքապետարանը ուզում է նոր ձևով՝ նիստերը փակ անցկացնելու միջոցով աշխատել, պետք է օրենքը փոխի։ Հակառակ պարագայում նորմատիվ իրավական ակտերը չեն բխում օրենքից»,- ընդգծեց Մելիքյանը։

Եվ հետո, մեր զրուցակցի խոսքով, ՏԻՄ մարմինները իրենց էությամբ պետք է շատ ավելի բաց լինեն, շատ ավելի բաց աշխատեն, քան, ասենք, կառավարությունը կամ ԱԺ-ն։ Եվ մինչև հիմա հենց այդպես էլ եղել է։ «Այլ բան է, որ այսօրվա քաղաքապետարանը չի ուզում, որպեսզի քաղաքապետարանում տիրող բարքերը, խնդիրները հասու լինեն հասարակությանը։ Բայց հասարակությունը պետք է իմանա այն ամենը, ինչ կատարվում է ՏԻՄ մարմնում։ Հասարակությունը պետք է իմանա, որ քաղաքապետարանի աշխատասենյակներում ոչ թե աշխատանք է կատարվում, այլ ժամանց է կազմակերպվում, թղթախաղ են խաղում։ Բնական է, որ այս ամենը բացասական է բնութագրում քաղաքապետարանին, որը ձգտում է փակել այդ ամենը։ Մյուս կողմից, սակայն, չպետք է մոռանալ, որ գոյություն ունի Տեղեկատվության ազատության մասին օրենք, Զանգվածային լրատվության մասին օրենք, որը լրագրողի և լրատվամիջոցի սուրբ պարտականությունն է համարում հասարակությանը օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելը»,- հավելեց ԽԱՊԿ նախագահը։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի կողմից ավագանու նիստերը ուղիղ հեռարձակելուն և հիմնավորմանը, թե դրանով քաղաքապետարանը ապահովում է ավագանու նիստերի հրապարակայնություն, ապա դա միանշանակ չէ։ Մելիքյանի խոսքով՝ շատ հանգիստ անցանկալի պահերին ավագանու նիստը կարող է ընդհատվել տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ, և հասարակությունը այդ պատճառաբանություններին հավատով չի վերաբերվի։

Ինչ վերաբերում է ավագանու նիստից մեկ օր հետո քաղաքապետարանի շենքում տեղի ունեցած միջադեպին, երբ «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության լրագրողները քաղաքապետարանի լրատվական ծառայության և անցակետի ոստիկանների թույլտվությամբ մուտք էին գործել քաղաքապետարան և Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ տեսանկարահանել քաղաքապետարանի որոշ աշխատակիցների զբաղմունքը, ապա Մելիքյանի խոսքով՝ այդտեղ լրագրողների կողմից ոչ մի կարգ չի խախտվել։ Ավելին՝ խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, երբ նրանց ապօրինի կերպով դուրս են հրավիրել քաղաքապետարանի շենքից։ «Լրագրողները կատարելիս են եղել իրենց սուրբ պարտականությունը, և նրանց աշխատանքը խոչընդոտվել է։ Դա փաստ է»,- ասաց Մելիքյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում