Իրանի իշխանությունները ծանուցել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը նավերի համար ատոմային ուժային կայաններ ստեղծելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱԷՄԳ-ի հաշվետվությանը։
ԱԷՄԳ-ն, ի պատասխան նամակի, պահանջել է հստակեցնել այդ նախագծի մանրամասները՝ նոր ենթակառուցվածքների պատրաստման մասով, սակայն դեռևս պարզաբանումներ չի ստացել։
Թեհրաննն ու համաշխարհային տերությունների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության էին հասել իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման շուրջ՝ ընդունելով Գործողությունների համատեղ համապարփակ պլան։ 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է այդ պլանի իրագործման մեկնարկի մասին։