Մայր Աթոռում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որը կավարտվի վաղը: Գլխավոր թեման Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղծված փակուղային վիճակն է: Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, անդրադառնալով խնդրին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեռ որոշում չկա, պետք է սպասել ժողովի ավարտին. «Հայտարարություն կլինի, ինչպես միշտ»:
Ավագ սրբազանը նշեց, որ Արամ Աթեշյանին կարգալույծ անելու հարցը չի քննարկվել ժողովի ընթացքում։ «Իմ անձնական կարծիքը ժողովի կարծիքն է և ժողովի կարծիքն իմ կարծիքն է: Այսպես մենք՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներս, պետք է ընթանանք»,- ասաց նա: