Այսօր տեղի ունեցավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը, որի ընթացքում տասը մասնակից՝ Սևակ Խանաղյանը, Կամիլը, Հասմիկ Շիրոյանը, Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Սուրեն Պողոսյանը, Ամալյա Մարգարյանը, Ալտերնատիվը, Տյոմը և Մարիամը, մրցեց եզրափակչի ուղեգրի համար:
Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում եզրափակիչ անցան հետևյալ հինգ մասնակցիները՝ Սևակ Խանաղյան, Ամալյա Մարգարյան, Կամիլ, Մարիամ և Հասմիկ Շիրոյան:
«Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչը կկայանա փետրվարի 25-ին: