Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում կասեցվել է շինարարական աշխատանքները: Նախօրեին համացանցում հայտնված լուսանկարները ՝ որտեղ հուշարձանի տարածքում շինարարություն էր ընթանում , համատարած դժգոհության ալիք առաջացրեց:
«Քարերի սիմֆոնիան» կամ «Բազալտե երգեհոնը» համարվում է բնության հուշարձան:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գառնիի համայնքապետը նշեց, որ շինարարական աշխատանքները սկսվել են առանց իր համաձայնության, ավելին ՝ զգուշացրել է հողի սեփականատիրոջը , որ նման գործ ձեռնարկելը ոչ միայն անթույլատրելի է , այլև հղի է վտանգներով:
Հարցին թե ո՞վ է տվյալ տարածքի սեփականատերը համայնքապետ Ահարոն Սահակյանը ասաց, որ նախկինում այդ հողը պատկանել է համագյուղացի Շմավոն Համբարձումյանին, մոտ մեկ տարի առաջ նա այդ տարածքը նվիրել է աղջկան ՝ Ծովինար Համբարձումյանին:
Գյուղապետի պնդմամբ և սեփականատեր Ծովինար Համբարձումյանի հաստատմամբ շինարարական աշխատանքները սկսելու և ավարտին հասցնելու համար մոտ 5 մլն դրամ վարկ է վերցվել:
Հարկ է նշել, որ հողատարածքը սեփականաշնորհված է միայն գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու նպատակով, սակայն Ծովինար Համբարձումյանը նախատեսում էր այդտեղ սրճարան կառուցել, իսկ նախագիծը ինչպես ինքն է պնդում հավանության էր արժանացել մի շարք կառույցների և ներկայիս վարչապետի կողմից…:
Մանրամասները ՝տեսանյութում: