Ծագումով Սևանից Սամվել Ենոքյանը դարձել է Վոլգոգրադի մարզի Գորոդիշչենսկի շրջանի խոշոր ձկնաբույծներից մեկը։ Այս մասին հայտնում է «Նովոստի Վոլգոգրադ» պարբերականը։
«Սամվելը մեծացել է Սևանի՝ կովկասյան մեծ լճի ափերին, այնտեղ իշխանն ապրում է բնական միջավայրում։ Վոլգոգրադում սովորական համադամ կերակուրից նա չի հրաժարվել և որոշել է սկսել իր գործը։ Ձկնկիթը գնել են Եվրոպայից, այնտեղից էլ բերել են նաև կերը։ Արդեն 15 օր անց մանրաձկներն ի հայտ են եկել»,-գրում է պարբերականը։
Գործարանում աճեցվում է իշխան և սաղմոն։ Սամվելն աշխատանքները կատարում է իր որդու՝ Միխայիլի հետ։
Ապագայում Ենոքյանները մտադիր են ընդլայնել բուծվող ձկների տեսականին։ Նրանք ցանկանում են բուծել նաև թառափազգիներ։ Հյուրերի համար պատրաստել են տաղավարներ և հանգստի գոտիներ, որպեսզի ձկնորսությունից հետո յուրաքանչյուրը կարողանա վայելել իր որսը։