ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 22-ին, ժամը 16:51-ին ահազանգ է ստացել, որ Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տառերի պուրակ-Ամբերդ ավտոճանապարհի 16 կմ-ի մոտակայքում՝ ցեխակույտում, արգելափակվել է «Toyota» մակնիշի 34 NF 341 պետհամարանիշով ավտոմեքենան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Փետրվարի 22-ին, ժամը 11:02-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին VAZ-2107 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Հրազդան գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել VAZ-2107 մակնիշի 35 NS 950 պետհամարանիշով ավտոմեքենան: