Անկարայում հանրային գրադարան է բացվել՝ կազմված աղբանոցներում հայտնաբերված գրքերից։ Շնորհիվ նախաձեռնության՝ գրքերը նոր կյանք են ստացել՝ աղբանոցում ոչնչանալու փոխարեն։
Սկզբում աղբահավաքները մեկ վայրում են կուտակել միայն դեն նետված գրքերը, սակայն հետո տեղի բնակիչները սկսել են նրանց հանձնել անպետք գրքերը։
Այսօր գրադարանում կա ավելի քան 6000 գիրք՝ սկսած գեղարվեստականից, վերջացրած գիտական գրականությամբ։ Կան նաև օտարալեզու գրքեր։
CNN-ի հաղորդմամբ՝ հավաքածուն այնքան է մեծացել, որ գրադարանը գրքերով է կիսվում նաև դպրոցների, կրթական կենտրոնների և բանտերի հետ։