Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Ի պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշել Աունը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են Հայաստանի և Լիբանանի միջպետական հարաբերություններին, որոնք, ըստ նախագահների, առանձնանում են հատուկ ջերմությամբ ու բարեկամական ոգով: Սերժ Սարգսյանը և Միշել Աունը խոսել են նաև երկու ժողովուրդների ընդհանուր պատմության, միասնաբար հաղթահարված դժվարությունների և հոգևոր-մշակութային մտերմության բազմաթիվ թելերով միահյուսված ճակատագրերի մասին:

«Հայ-լիբանանյան բարեկամության շառավիղը ձգվում է Անթիլիասից, Բուրջ Համուդից ու Այնճարից մինչև Երևանի սրտում գտնվող Բեյրութի փողոց և փողոցի հարևանությամբ տեղակայված աշխարհահռչակ լիբանանցի գրող, փիլիսոփա և արվեստի գործիչ Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրին:

Անշուշտ, այս ամենին լավագույնս ձուլվում է Լիբանանի բազմահազարանոց հայ համայնքը՝ իր խաղաղ և ստեղծագործ կյանքով, Լիբանանին անմնացորդ նվիրումով և Հայաստանի հանդեպ որդիական սիրով: Բեյրութի փողոցներով քայլելիս հայկական շունչն առկա է ամենուր. մեծ հպարտության զգացումով եմ լցվում, որ մեր հայրենակիցները կարողացել են իրենց լավագույնս դրսևորել՝ որպես Լիբանանի արժանի և օրինապաշտ քաղաքացիներ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ իրենց նպաստը բերելով Լիբանանի զարգացմանը և բարգավաճմանը: Եվ մեծ երախտագիտության զգացումով եմ լցվում Լիբանանի ժողովրդի, Լիբանանի իշխանությունների հանդեպ, որ հայերին տրվել է ինքնադրսևորվելու այդ հնարավորությունը»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ նաև դրա շնորհիվ է, որ լիբանանահայ համայնքը ոչ միայն ամուր օղակ է երկկողմ հարաբերություններում, այլև աշխարհասփյուռ հայության համար ծառայում է որպես հոգևոր, մշակութային և կրթական զարկերակ: Որպես ասվածի լավագույն օրինակ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Լիբանանում գործող բազմաթիվ կրթական, հոգևոր-մշակութային հաստատությունները և սփյուռքում գործող միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայկազյան համալսարանը, որի սաները, ըստ Նախագահի, շարունակում են իրենց նպաստը բերել նաև տարածաշրջանի և աշխարհի հայ գաղթօջախների կենսունակությանը:

Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բարեկամ Լիբանանին՝ պատմության ողբերգական պահերին հայ ժողովրդի կողքին լինելու, Ցեղասպանություն վերապրած նրա մի հատվածին սրտաբաց ընդունելու համար:

«Ցավոք այսօր էլ Մերձավոր Արևելքը շարունակում է ապրել նորանոր ողբերգություններ, որոնք վերահաստատում են, որ Հայոց ցեղասպանության տարիներին տիրող մտածելակերպը 21-րդ դարում դեռևս պահպանվում է, ուստի դրանց կանխարգելմանն ուղղված մեր պայքարն ավարտված չէ: Այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել Լիբանանին սատար կանգնելու Հայաստանի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ դարերի իմաստություն և հայրենասիրական արժեքներ կրող լիբանանցի ժողովուրդը պատվով և իրեն հատուկ համախմբվածությամբ կդիմագրավի բոլոր մարտահրավերները»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Լիբանանի նախագահի այցի օրերին քննարկված հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն՝ նորովի հարստացնելով հայ-լիբանանյան բազմաբովանդակ փոխգործակցության օրակարգը:

«Հայտնի արաբական իմաստությունն ասում է՝ իրական ընկերը մեկ հոգի է երկու մարմնում: Կարծում եմ՝ սա լավագույնս բնութագրում է հայ-լիբանանյան հարաբերությունները, որտեղ չկան անլուծելի հարցեր, որտեղ կողմերի փոխըմբռնումը լավագույնս ծառայում է երկու ժողովուրդների բարեկեցությանը և կայուն զարգացմանը:

Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Աունի, հանուն հայ-լիբանանյան բարեկամության հարատևման և մեր տարածաշրջանի խաղաղ ու բարգավաճ ապագայի։

Կեցցե՛ Լիբանանը, կեցցե՛ հայ-լիբանանյան հավերժ բարեկամությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Լիբանանի նախագահ Միշել Աունը փոխադարձ բաժակաճառում երախտագիտություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ սա իր առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն, ու թեև այն պաշտոնական և քաղաքական այց է, սակայն կրում է առանձնահատուկ բնույթ:

«Այս պատմական հավատքով ու նահատակությամբ ծանրաբեռնված հողով անցնելը չի կարող լինել սովորական և ավանդական:

Ընտրել ենք երկու հուշակոթող, որոնք այդ պատմության վկայություններն են:
Երեկ այցելեցինք Էջմիածնի Մայր տաճարը՝ աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկը, որտեղ դրսևորվում է եկեղեցու պատկառազդու պատերից ու հոգու խոնարհումից հավատքի այն ամրություն զգացողությունը, որը հայ ժողովրդին դարձրեց ժողովուրդների ու ազգերի առաջամարտիկը՝ պաշտոնապես հռչակելով իր ինքնությունն ու հավատքը առաջին դարերի ընթացքում: Դա քաջություն ու զոհաբերություն էր պահանջում այն ժամանակ, երբ հռոմեական հալածանքները իրենց գագաթնակետին էին հասել:

Երկրորդը՝ Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանն էր, որտեղ անմար կրակի ու մի ժողովրդի հերոսականությունը, տառապանքն ու վերքերն արտացոլող երեխաների, կանանց ու տղամարդկանց դաժան պատկերների առջև արագանում են սրտի բաբախյունները:

Այդ սարսափելի տեսարանները բացահայտում են անցյալ դարասկզբին մեր ողջ Արևելքը համակած վերացման գաղափարի գոյությունը: Այդ մտածելակերպը դիմացինի այլ տեսակի մեջ տեսնում էր թշնամու, որին պետք է սպանել, ոչնչացնել նրա մշակույթն ու քաղաքակրթությունը, և այն ի կատար ածեց ամենասարսափելի կոտորածները՝ իր հետևից թողնելով միլիոնավոր նահատակների: Մեր երկու ժողովուրդներն էլ այդ գաղափարի զոհերն էին. հայ ժողովուրդը սպանվեց սրով, լիբանանցի ժողովուրդը՝ սովի միջոցով: Ցավոք, այդ նույն մտածելակերպը վերստին ի հայտ եկավ վերջին տարիներին՝ խլելով հարյուր հազարավոր զոհեր: Վստահաբար անցյալի կոտորածները չճանաչելը և դրանց նկատմամբ հաշվետու լինելու բացակայությունը խրախուսում են ներկայիս ջարդերը»,-ասել է նախագահ Միշել Աունը:

Նա իր բաժակաճառում դրվատանքով է խոսել լիբանանահայ համայնքի մասին՝ ընդգծելով, որ այն Լիբանանի հասարակության անբաժան մասնիկն է:

«Մեծարգո՛ Նախագահ,

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեր ջերմ ընդունելության համար, շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր աշխատեցին այս այցելությունը հաջողությամբ պսակելու նպատակով:

Թույլ տվեք բաժակ բարձրացնել և խմել երկու երկրների ու ժողովուրդների համար, այն իրական խաղաղության համար, որը հիմնված է այլոց ընդունելու, ազատ և արժանապատիվ կյանք ունենալու նրանց իրավունքը հարգելու վրա»,- ասել է Լիբանանի նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում