Վաշինգտոնյան համալսարանի հետազոտողներն առաջարկել են սարքերի անլար լիցքավորման նոր միջոց։ Գիտնականները ստեղծել են սարքի նախատիպ, որը լիցքավորում է սմարթֆոնները լազերի օգնությամբ։ Այս մասին հայտնում է Digital Trends-ը։
Համաձայն սարքի նկարագրության, այն լազերային ճառագայթ է ուղղում սմարթֆոնի ուղղությամբ, որը հանդերձած է հատուկ ընդունիչով։ Լազերն ավելի արդյունավետորեն է հաղթահարում հեռավորության վրա էներգիայի փոխանցումը, քան ռադիոազդանշանը, այդ իսկ պատճառով նոր մեթոդի օգնությամբ սմարթֆոնը լիցքավորում է նույնքան արագ, որքան վարդակից միացվելու դեպքում։ Գիտնականների խոսքով՝ լիցքավորման հեռավորությունը հասնում է 10 մետրի։
Լազերային լիցքավորումը լիովին անվտանգ է մարդու և կենդանիների համար։ Սմարթֆոնները կստանան նաև պաշտպանություն լազերային ճառագայթման հետևանքով գերտաքացումից։