«2017 թվականին պետական բյուջեի եկամուտներն 2016 թվականի համեմատությամբ աճել են շուրջ 125 մլրդ դրամով։ Չնայած նշված ցուցանիշին, պետք է արձանագրել, որ դեռևս առկա են խնդիրներ հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության և նպատակային օգտագործման հարցերում»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Ըստ նրա` այս կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջերս կազմակերպվել են 18 ոլորտների ավելի քան 500 հարկ վճարողների հետ հանդիպումներ և կատարվել են ուսումնասիրություններ։
Կ. Կարապետյանը նշեց, որ արդյունքում արձանագրված խնդիրների լուծումները, այդ թվում հարկային ստվերի վերաբերյալ, գտնվում են նաև մի շարք այլ գործադիր մարմինների իրավասությունների տիրույթում։