Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արարատի մարզի դատախազը «Խոր Վիրապ»-ում հսկողությունն ուժեղացնելու միջնորդագիր է ներկայացրել

ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին շրջանում նկատելիորեն ավելացել են «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում կատարվող հանցագործությունները: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես 2017թ. հոկտեմբերի 1-ին արձանագրվել էր Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վայրի կենդանիների փրկարար կենտրոն» կոչվող տարածքում «Խոր Վիրապ» վանական համալիր այցելած ՉԺՀ քաղաքացուհու նկատմամաբ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպք, որի առթիվ2.10.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքնում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2017թ. հոկտեմբերի 5-ին ՉԺՀ քաղաքացուհու նկատմամաբ վերջինիս կամքին հակառակ բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Խ.Տ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործն այժմ գտնվում է դատաքննության փուլում:

Բացի այդ, 2018թ. փետրվարի 12-ին արձանագրվել են նաև օտարերկրյա զբոսաշրջիկներին կողոպտելու փորձի դեպքեր: Մասնավորապես քաղաքացի Ա. Դ.-ն ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ «Խոր Վիրապ» վանական համալիրի տարածքում առանձին-առանձին մոտեցել է ԱՄԷ երկու քաղաքացիների, որոնց ցույց տալով Հայ-ռուսական կազակական միավորման իր վկայականը, ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից: Ժեստերով հասկացնելով, որ ցանկանում է անձնական խուզարկության ենթարկել զբոսաշրջիկներին՝ նրանց ուղեկցել է մի դեպքում եկեղեցու պարսպի մոտ, մյուս դեպքում՝ եկեղեցու տարածքում գտնվող զուգարան, զննությամբ նրանց գրպաններից, դրամապանակից հանել զգալի չափերի գումարները, ապա հարմարեցնելով պահը՝ փորձել է բացահայտ հափշտակել ամբողջ գումարը և դիմել է փախուստի: Սակայն երկու դեպքում էլ հանցագործունթյուններն իր կամքից անկախ պատճառներով ավարտին չի հասցրել. մի դեպքում զբոսաշրջիկը հասցրել է բռնել նրան և ամբողջ գումարը հետ խլելով՝ հեռացել, մյուս դեպքում քաղաքացուն բռնել են եկեղեցու այցելուները:

Դեպքերի առթիվ Վեդիի քննչական բաժնում 12.02.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում: Նույն օրը Ա.Դ.-ն ձերբակալվել է և որպես կասկածյալ հարցաքննվելիս տվել խոստովանական ցուցմունք: 2018թ. փետրվարի 15-ին նրան մեղադրանք է առաջադրվել 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Փետրվարի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ Արարատի մարզի դատախազությունում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հոգևոր կենտրոններում նման հանցավոր արարքների կատարումը էական վնաս է պատճառում ՀՀ զբոսաշրջային հեղինակությանը, և կարող է հանգեցնել զբոսաշրջիկների հոսքի նվազմանը, հետևաբար առկա է այցելուների և զբոսաշրջիկների նկատմամբ կատարվող հանցագործությունները բացառելու, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հրատապ անհրաժեշտություն՝ ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետին:

Մարզի դատախազը, մասնավորապես, նշել է ՀՀ զբոսաշրջային հարավային ուղղության կարևոր կանգառներից մեկը հանդիսացող համալիրի տարածքում ոստիկանական մշտական հենակետ տեղակայելու և պատշաճ հսկողություն իրականացնելու համար ոստիկանության՝ բավարար թվով ծառայողներով ապահովելու անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում