ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ուսուցիչների և աշակերտների հետ հանդիպմանը եկել է նախապես պատրաստված արտահայտություններով:
Ամերիկյան առաջնորդի ծածկագիրը չի վրիպել լրագրողների տեսախցիկների օբյեկտիվներից:
Associated Press գործակալությունը լուսանկար է տեղադրել Twitter-ում, որտեղ Թրամփի ձեռքում «Սպիտակ տուն» գրառմամբ և մի քանի հարցերով թղթիկ է:
Երեխաների հետ շփման ընթացքում Թրամփը մի քանի անգամ նայել է պատրաստած ծածկագրին: