Tuesday, 23 04 2024
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00

Հասարակությանը ռեսթարթ անել հնարավոր չէ, այն այլևս ֆիզիկապես չի կարողանում աջակցել ընդդիմությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

-Պարոն Բադալյան, Ազատության հրապարակում ՀԱԿ-ը կազմակերպել էր Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հավաք-ցուցահանդես, որն այնքան էլ բազմամարդ չէր։ Ուշագրավ է, որ ելույթ ունեցողներից շատերը, հավաքվածները կարոտով են հիշում 30-ամյա վաղեմության իդեալիստական հրապարակը։ Ինչո՞ւ հիմա հնարավոր չի լինում ստեղծել հրապարակը հավաքող գաղափար։

-30 տարի առաջ բոլորովին ուրիշ երկիր էր, այսօր՝ ուրիշ։ Հասարակությունն այսօր փոխվել է, կարելի է նույնիսկ ասել, որ այն ժամանակ կար հասարակություն, իսկ հիմա մնացել է ակտիվ քաղաքացիների մի փոքր խումբ, որոնք ուղղակի այստեղ բնակվում են։ Փոխվել է ամեն ինչ, այդ պատճառով էլ հիմա հնարավոր չէ առաջվա իրավիճակը կրկնել։ Հայտնի ասացվածք կա՝ «նույն գետը երկու անգամ չեն մտնում»։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա խնդիրն այն է, որ հասարակությունն այլևս պոտենցիալ չունի, հասարակությունն արտագաղթում է, հասարակության մենթալիտետի մեջ արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, որի լավագույն ապացույցն անցած տարի տեղի ունեցած ընտրական միջոցառումներն են, երբ արդեն ֆինանսական խթանը գերակշռեց քաղաքական դրդապատճառներով քվեարկողների խթանին։ Այդ պահից սկսած, հասարակությունը որպես միավոր, դադարեց գոյություն ունենալ։ Իսկ ընդդիմությունը հասաարակության ձեռքի գործիքն է, եթե հասարակություն չկա՝ այդ գործիքն այլևս չի աշխատում։

-Իսկ հասարակությանը ռեսթարթ անելու հնարավորություններ չկա՞ն։ Կարծում եք՝ չկա՞ նման օրակարգ։

-Ո՛չ, հնարավոր չէ, հասարակությունը նաև ֆիզիկական ծավալներով է փոխվել, միայն գաղափարական խնդիրը չէ։ Հայաստանում բնակվողների շատ մեծ հատված աղքատ է, իսկ դա բավականին կաշկանդում է ակտիվ քաղաքական գործընթացի մեջ մտնել։ Մարդիկ մտածում են՝ օրվա հացը վաստակել։ Նույնիսկ Ղարաբաղն այլևս առաջնային թեմա չէ, մարդկանց հետաքրքիր չէ․ դրա լավագույն ապացույցն էլ Ազատության հրապարակում հավաքված մոտ 200 մարդն էր։ Այսինքն՝ ռեսթարթ դու չես կարող միայն գաղափարով անել, պետք է նախ ֆիզիկական ծավալը մեծացնես, հասցնես որոշակի քանակի, ինչպես գիտենք փիլիսոփայությունից՝ քանակն է որակական փոփոխություն ապահովում։ Բնակչությանը պետք է վերածես հասարակության, նոր հասարակության մեջ արդեն գաղափարական փոփոխություններ իրականացնես։

-Ընդդիմադիր ուժերից շատերը նշում են, որ ապրիլյան հայտնի իրադարձությունների ֆոնին պետք է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները ու թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։ Դա կարո՞ղ է կենսունակ գաղափար լինել։

-Բացարձակ, որովհետև գաղափարը պետք է սնվի հասարակությունից։ Եթե հասարակությանն այդ խնդիրը չի հետաքրքրում, ապա լինի խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժ, դա արհեստական կստացվի։ Եթե դու չունես հասարակության աջակցությունը, ապա ինչ գաղափար էլ ուզենաս առաջ քաշես, դա լինելու է արհեստական, իսկ արհեստականությունն ապագա չի ունենա։ Եթե դու ուզում ես հասարակությանը հզորացնես, պետք է նրա ֆիզիկական ծավալը մեծացնես, մանր ու միջին բիզնեսը զարգացնես, քանակական փոփոխությունն էլ կհանգեցնի որակական փոփոխության։ Այդ ժամանակ կծնվի նոր ընդդիմություն, որն էլ կարող է ինչ-որ գործողություն իրականացնել։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մինիմում գոնե 100.000 մարդ բերես Հայաստան՝ ընդ որում ոչ աղքատ։ Անհրաժեշտ է զուտ թվային գործողություն։ Ընդդիմության հայտարարությունները միավորվելու հետ կապված զուտ քաղաքական են, բայց ընդդիմությունը քաղաքական գործընթաց իրականացնել չի կարող, որովհետև այսօր չկա հասարակության աջացկություն։ Ոչ թե որովհետև ընդդիմությունը լավն է կամ վատը, այլ պարզապես հասարակությունն այլևս ֆիզիկապես չի կարողանում աջակցել։

-Բայց արդյո՞ք իշխանությունները պետք է ուրախանան այն փաստից, որ Ազատության հրապարակը դատարկ է, ընդվզումներ չեն լինում։ Կա նաև այնպիսի տեսակետ, որ սա հղի է նոր զինված պայքարի հնարավորություններով։ Կարծում եք՝ այդպիսի ռեսուրս կա՞ Հայաստանում։

-Իշխանությունները ենթադրում եմ, որ ուրախանում են, որովհետև հասարակությունը չի դիմադրում, նրանց իշխանությանը վտանգ չի սպառնում։ Եթե կգտնվեն իշխանության ներկայացուցիչներ, որոնք կասեն՝ գիտեք, դա իրենց ձեռք չի տալիս, կողմնակից են ժողովրդավարությանը, մի հավատացեք, իրենց գործողություններն այլ ուղղությամբ են գնում։ Այո՛, իշխանություններին ձեռք է տալիս հասարակության թույլ լինելն ու այսօրվա իրավիճակը։

Հարցի մյուս մասին անդրադառնալով նշեմ, որ ոչինչ բացառված չէ։ Երբ մարդ տեսնում է, որ որևիցե օրինական ճանապարհով հնարավոր չէ գործողություններ իրականացնել, ապա չի բացառվում, որ կարող են գտնվել մարդիկ, որոնք ոչ ադեկվատ ու զգացմունքային մոտեցում դրսևորեն ու որոշեն, որ զենքով կարելի է հարց լուծել։ Օրինակ՝ Երևանի ավագանու վերջին իրադարձությունը․ բազմաթիվ անգամ կոյուղաջրի հարցը բարձրացրել են, բայց տեղի ունեցավ սկանդալային միջադեպ, երբ փորձեցին կեղտաջուրը դնել քաղաքապետի առաջ, դա խթան հանդիսացավ, որ ժամանակավորապես այդ հարցը լուծեն։ Այսինքն՝ ոչ քաղաքական ճանապարհով հարց լուծելու փորձ եղավ, դա կարող է պրոյեկտվել հասարակության ինչ-որ խմբի մոտ։ Եղել են նախադեպեր՝ մեկը ռետինե փամփուշտով կրակում է, Շանթ Հարությունյանը փայտի մահակով էր գնում հեղափոխություն անելու, հետո ինչ-որ խումբ արդեն զենքով գնում է ՊՊԾ գունդ գրավում։ Այսինքն՝ տենդենցը նայելով, տեսնում եք, որ այդ ճանապարհը միանգամայն հնարավոր է։ Չի բացառվում, որ ինչ-որ անհատ կամ խումբ որոշի, որ արդեն պետք է ոչ թե շենք գրավել, այլ կոնկրետ մարդկանց նկատմամբ ահաբեկչություն իրականացնել։ Դու դա չես կարող կանխել, ինչքան էլ ԱԱԾ ու հզոր ոստիկանություն ունենաս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում