ԱՄՆ Օհայոյի նահանգում 8-ամյա աշակերտը դպրոց է եկել՝ ուսապարկում ատրճանակով, քանի որ վախեցել է, որ իրեն կարող է նեղացնեն: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Տեղի պարբերականներից մեկը հաղորդում է, որ Սպրինգֆիլդում, կրտսեր դասարանների ուսուցիչը տնային աշխատանքների ստուգման ժամանակ աշակերտներից մեկի ուսապարկում ատրճանակ է հայտնաբերել: Նա անմիջապես ոստիկանություն է դիմել: Տղային կալանքի տակ են վերցրել: Ոստիկանությունում տղան պատմել է, որ վախեցել է, որ իր դասընկերը իրեն կնեղացնի: