Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկարի» հարձակվող Ռուստամ Վազիտդինովի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը 15 հանդիպում է անցկացրել «Ամկարի» երկրորդ թիմի կազմում, որի ավագն է հանդիսանում:
Երիտասարդ եզրային խաղացողը մասնակցեց նաև հունվարին Բելեկում կայացած` ռուսական թիմի առաջին ուսումնամարզական հավաքին:
Ռուս ֆուտբոլիստն արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցեց այսօր կայացած` ռուսական «Օլիմպիեց» թիմի հետ ստուգողական հանդիպմանը: