Microsot-ի հիմնադիր Բիլ Գեյթսը պատմել է, որ անցած հանգստյան օրերին Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջարկություն է արել իր ընկերուհուն: Այս մասին հաղորդում է Life News կայքը:
Հայտնի չէ՝ արդյո՞ք ընկերուհին՝ Պրիսցիլան, դրական պատասխան է տվել: Սակայն այն բանից հետո, երբ բրիտանական թերթերից մեկը հրապարակել է Բիլ Գեյթսի հետ այն հարցազրույցը, որտեղ նա Ցուկերբերգի գաղտնիքներն էր բացել, Facebook-ի հիմնադիրն անմիջապես փոխել է իր կարգավիճակը սոցցանցի իր էջում:
Աշխարհի ամենահարուստ մադրկանցից մեկը, որը կարող է միանգամից 100 միլիոն տրամադրել բարեգործությանը, Պրիսցիլայի հետ ծանոթացել է Հարվարդում 2004 թ.: Նա կյանքում բավականին պարզ է, հագնվում է հասարակ և, ընդհանրապես, նման չէ միլիարդատիրոջ ընկերուհու: Ցուկերբերգը խոստովանել է, որ Պրիսցիլան իրեն գերել է հենց իր պարզությամբ և անմիջականությամբ: