Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 22-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Սումգայիթյան ջարդեր. Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով:
«Երբ խոսում էի այն մասին, թե ինչպես է Հայաստանում ընտրվել Եվրադատարան ներկայացվող գործերը, նկատի չունեի, որ այդ գործերի հետ աշխատող մարդիկ հատուկ ընտրություն են կատարել, որպեսզի Եվրադատարանում առաջինը քննվեն Քարվաճառից և Շահումյանից փախստական դարձած անձանց գործերը»,- իր ելույթը պարզաբանեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ հավելելով, որ իր հանդիմանանքը առաջին հերթին ուղղված է Եվրադատարանին, որը, նրա համոզմամբ, քաղական ընտրություն է կատարել:
Ինչ վերաբերում է գումարի մասին տվյալներին, պարոն Մելիքյանն ասաց. «Այդ տվյալները հաստատուն չեն, դրանք մի աղբյուրում եմ ընթերցել 2006 կամ 2007 թվականներին, որում նշվում էր, որ գործընթացը նույն հիմունքներով զուգահեռաբար ներկայացվել է Հայաստանում և Ադրբեջանում, և ֆինանսավորումը երկու երկրներում էլ ուղղված է եղել այդ խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին»:
Դիմելով Գևորգ Կոստանյանին՝ պարոն Մելիքյանը խոստացավ ճշտել և սկզբնաղբյուրը փոխանցել:
Մանրամասները՝ տեսանյութում: