Կառավարությունը հավանություն տվեց պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին որոշմանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ սուբսիդիայի շրջանակում 285 մլն դրամ է տրամադրվում «Տորգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները Հայաստանում կազմակերպելու նպատակով:
Ծրագրի իրականացման համար 18,750,000 դրամը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, տրամադրվում է գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին՝ ներմուծված ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով: