Մի քանի տարի շարունակ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները փնտրում էին «երիտասարդության շատրվանը»՝ միջոց, որ մարդու օրգանիզմը թարմ ու երիտասարդ կպահեր:
Քիմիական բաղադրությամբ փորձերը լուրջ արդյունքներ չէին տալիս: Այդպես էր այնքան ժամանակ, քանի դեռ գիտնականները չսկսեցին երիտասարդ կենդանիների արյան փոխներարկման փորձեր դնել: Կրծողների օրգանիզմ ներարկված արյունը զգալիորեն բարձրացնում էր ուղեղի ճանաչողական հատկությունները և փաստացի կանգնեցնում էր ծերացման բնական գործընթացը:
TET2 ֆերմենտը՝ «թարմ» արյան՝ «ծերացած» օրգանիզմ մի քանի փոխներարկումների արդյունքում բարձր ակտիվություն է ցուցաբերել, և ուղեղի բջիջների արագացված վերականգնման պատճառ է դարձել: Նոր մեթոդը մոտ ժամանակներս նախատեսում են փորձարկել մարդկանց վրա: