Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 22-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Սումգայիթյան ջարդեր. Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը իր ելույթում նշեց, թե մենք միշտ շատ խելացի ելույթներ ենք ունենում և ասում ենք՝ գիտեք, աշխարհ, գիտեք, միջազգային կառույցներ, այսպիսին բան է եղել. «Եկեք այլևս խելոք չլինենք, մենք պետք է մի քիչ չարություն անենք, մենք պետք է մի քիչ պահանջատեր լինենք, որովհետև աշխարհը շարունակում է գնալ նույն ճանապարհով նաև 21-րդ դարում»:
«Պիտի բռնել Ալիևի ձեռքը, պիտի ասել՝ չի՛ կարելի այդպես անել. սա 21-րդ դարն է: Սրա վերջը պետք է տրվի, սրա լուծումը մենք պետք է գտնենք հայերով, որովհետև որևէ մեկը մեր խնդիրը չի լուծելու: Մենք պիտի զզվացնենք միջազգային կառույցներին, որպեսզի իրենց ռևերանսները թողնեն և հարցին կոնկրետ լուծում տան: Ադրբեջանն այսօր ավելի ռազմատենչ հայտարարություններ է անում, քան արվում էր երիտթուրքերի կառավարության ժամանակ»:
Մանրամասները՝ տեսանյութում: