Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Գործել է կազմակերպված հանցավոր խումբ․ «Աշտարակ-Կաթից» «քցված» տնտեսվարողները նամակ հանձնեցին կառավարությանը

«Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունից տուժած 259  փոքր ու միջին ձեռնարկատերերից  ոմանք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց՝  նշելով, որ դիմում-գրություն են ուղարկել   թե վարչապետին, թե նախագահին, թե նաև գլխավոր դատախազություն, որպեսզի վերջիններս իրենց լիազորությունների շրջանակներում միջամտեն այս խնդրին՝ «Աշտարակ կաթ»-ի իրենց իսկ բնորոշմամբ՝ ապօրինի գործողությունները պարզելու համար։  Տնտեսվարողները պահանջում են իրավապահ մարմիններից՝  հետաքննություն իրականացնել՝ պարզելու, թե  ինչպես են «անհետացել այն գումարները, որոնք  կաթնամթերք առաքելու պահին վճարվել են առաքիչներին, իսկ վերջիններս էլ իրենց հերթին դա մուտքագրել են ընկերության հաշվապահություն»։

Սույն գործով «Աշտարակ կաթ» ընկերության փաստաբանն օրերս հայտարարել  է, թե ընկերության ներկայիս տնօրինությունն որևէ առնչություն չունի այս պատմության հետ, իսկ սնանկացման կառավարիչը  այս տնտեսավարողներին դատի է տվել՝ օրենքի պահանջով։

«Մենք այդ հայտարարության հետ համաձայն չենք, որովհետև, եթե դա օրենքի պահանջն էր, ապա  իրեղեն ապացույց հանդիսացող փաստաթղթերը չէին ոչնչացվի, չէին պարտակվի , չէին թաքցվի։ Այդպես են անում, որպեսզի կարողանան  այս մարդկանցից  նորից գումարներ կորզեն։

Մենք համոզված ենք, որ գործել է կազմակերպված հանցավոր խումբ․ խաբկանքի, խարդախության միջոցով փորձում են կողոպտել մանրածախ առևտրով զբաղվող փոքր ու միջին բարեխիղճ ձեռնարկատերերին։ Թե ինչ հիմքերով է տվյալ անձնավորությունը՝ փաստաբանն այդ հայտարարությունն արել՝ ինքը կիմանա և մենք այս պահի դրությամբ չգիտենք, թե ով է բանսարկուն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց «Հայաստանի տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը։

Տնտեսվարողների հետ  այսօր հանդիպեց կառավարությունում քաղաքացիների ընդունելության բաժնի ներկայացուցիչ Հայկ Սիմոնյանը և վստահեցրեց՝ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո  իրենք իրենց լիազորությունների շրջանակներում քայլեր կձեռնարկեն։

Հիշեցնենք, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը դատի է տվել 259 փոքր ձեռնարկատերերի՝ պահանջելով նախկինում մատակարարված կաթնամթերքի գումարները, որոնք ինչպես այդ խանութների սեփականատերերն են հավաստիացնում՝ վճարել են առաքիչներին կաթնամթերքն իրենց խանութ առաքելու պահին։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում