Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 22-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Սումգայիթյան ջարդեր. Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով:
«Կարող են կրկնվել նոր Սումգայիթներ, եթե մենք այսպես շարունակենք»,- իր ելույթում հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ արդեն առաջարկում է իրավական դաշտում հարցը քննել:
Նրա խոսքով՝ իրենք դիմել էին իշխանություններին, որ հիմնավոր ձևով ներկայացվի միջազգային հանրությանը, որ ԼՂՀ-ն ձևավորվել է օրինական ճանապարհով, ինչը պարտավորեցնում է մեզ պաշտպանել նրա միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համապատասխանությունը. «Առ այսօր ՀՀ որևէ պետական մարմին դրան չի անդրադարձել՝ հաշվի առնելով, թե իբր բանակցային գործընթաց է գնում. բանակցային գործընթացը ի սկզբանե փակուղում է»:
Ինչպես նշեց պարոն Սարգսյանը՝ այս ելույթները ոչինչ չեն տալու. «Մենք պարտավոր ենք դիվանագիտական նոտայի տեսքով դա ներկայացնել աշխարհին»:
Ինչպես նշեց Դեմկուսի ղեկավարը՝ մենք հաղթած կողմ ենք, բայց հանդես ենք գալիս որպես պարտված կողմ:
Մանրամասները՝ տեսանյութում: